ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի և «ԱԿՏ» մշակութային ՀԿ-ի նախաձեռնությամբ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահում ազդարարվել է «Թատերական պաստառներ» միջազգային փառատոն-մրցույթի մեկնարկը և բացվել ցուցահանդեսը:
Մրցույթ-փառատոնի բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, գրաֆիկ դիզայներ, արվեստագետ, «ԱԿՏ» մշակութային ՀԿ նախագահ Էդիկ Պողոսյանը, միջազգային ժյուրիի անդամները, նկարիչներ, դերասաններ, թատերական արվեստի սիրահարներ:
Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
««Թատերական պաստառներ» միջազգային փառատոն-մրցույթի նպատակն է հայ արվեստասեր հանրությանը ծանոթացնել թատերական պաստառների արդի միջազգային միտումներին, նպաստել պաստառների հանդեպ հետաքրքրության բարձրացմանը, երկխոսության կամուրջ դառնալ հայ և արտերկրի արվեստագետների միջև:
Հայտնի խոսք կա, որ թատրոնը սկսում է հանդերձարանից, կարող ենք ասել, որ ներկայացումը սկսում է պաստառից: «Թատերական պաստառներ» միջազգային փառատոն-մրցույթը զուտ պաստառի գովազդ չէ. այն տարբեր ժամանակների թատերական կոնցեպտների պատմություն է: Ես ուրախ եմ, որ Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը հանրությանը շարունակում է զարմացնել նորարարական նախագծերով. բավական է միայն նշել «Դասարան+Դասական» մշակութային կրթական ծրագիրը, այսօրվա միջոցառումը: Ուրախ եմ, որ թատրոնը տարածում է իր մշակութային առաքելությունը»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի խոսքով՝ փառատոնին մասնակցության հայտ է ներկայացրել 29 երկրի 177 հեղինակ՝ 406 աշխատանքով։ Նախազատման արդյունքում մրցութային փուլ են անցել 21 երկրի 70 հեղինակի 95 աշխատանք, որոնք ներկայացվելու են ցուցահանդեսի շրջանակում և սեպտեմբերի 30-ին գնահատվելու են միջազգային ժյուրիի կողմից: Թատրոնը ներկայացրել է շուրջ 30 աշխատանք:
«Փառատոնի շրջանակում սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15։30-ից, Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի «Փոքր բեմում» միջազգային ժյուրիի անդամներ Միշալ Բատորին (Ֆրանսիա), Սերգեյ Սերովը (Ռուսաստան), Էբրահիմ Հաղիղին (Իրան) դասախոսություններով են հանդես գալու, որոնց մուտքն ազատ է լինելու»,- մանրամասնել է Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրենը:
Նշենք նաև, որ փառատոնի նախազատման հանձնաժողովում ընդգրկված են եղել գրաֆիկ դիզայներ, արվեստագետ, «ԱԿՏ» մշակութային ՀԿ նախագահ Էդիկ Պողոսյանը, Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, լրագրող, արվեստի քննադատ Նունե Հախվերդյանը, գրաֆիկ դիզայներ Գարեգին Մարտիրոսյանը, լուսանկարիչ Վահան Ստեփանյանը։
«Թատերական պաստառներ» միջազգային փառատոն-մրցույթը Հայաստանում իրականացվում է առաջին անգամ և անցկացվում է Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի 100-ամյակի միջոցառումների շրջանակում:
Փառատոն-մրցույթի արդյունքներն ամփոփվելու են սեպտեմբերի 30-ին՝ ժամը 19։00-ին: Ցուցահանդեսը հանրության համար բաց կլինի սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 31-ը։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Ինտեգրված դասերը հայոց լեզվի և գրականության ուսուցման մեջ առանձնանում են որպես արդյունավետ մանկավարժական մոտեցում, քանի որ ապահովում են լեզվական գիտելիքների և գեղարվեստական մտածողության համադրված զարգացում: Այս առարկաները, լինելով բովանդակային և…
Կատարում ենք գործնական աշխատանք, որտեղ օգնության կգա արվեստը: Ընտրում ենք համապատասխան թեմա, աշակերտներն իրենց պատկերացրած պատկերը նկարում են ( այս տարբերահոս պետք է աշխատեն նախապես ձևավորած խմբերը) , հետո ընդգծում…
Ամփոփման դասի համար (լավ տարբերակ է և՛ հայոց լեզվի, և՛ գրականության համար) հանձնարարեք կազմել խաչբառ՝ հարցերն ընտրելով համապատասխան թեմայից, մեծ ուշադրություն է պահանջում, սիրով են աշխատում: Կարող են աշխատել նաև…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց