ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի համանախագահությամբ կայացել է ՀՀ-ԵՄ մարդկանց միջև շփումների ենթակոմիտեի 8-րդ առցանց նիստը:
Ամեն տարի տեղի ունեցող՝ ՀՀ-ԵՄ մարդկանց միջև շփումների «Զբաղվածության և սոցիալական հարցերի, առողջապահության, վերապատրաստման, կրթության և երիտասարդության, մշակույթի, տեղեկատվական հասարակության և աուդիովիզուալ քաղաքականության, գիտության և տեխնոլոգիաների հարցերով» (8th Armenia-EU Sub-committee meeting - People to People on “Employment and Social Affairs, Public Health, Training, Education and Youth, Culture, Information Society, Audiovisual, and Science and Technology”) ենթակոմիտեի 8-րդ առցանց նիստին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության և այլ շահագրգիռ նախարարությունների, Եվրոպական հանձնաժողովի համապատասխան ոլորտային վարչությունների աշխատակիցներ և Հայաստանում Եվրամիության պատվիրակության գրասենյակի ներկայացուցիչներ:
Ենթակոմիտեի 8-րդ առցանց նիստը հայկական կողմից համանախագահել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, իսկ ԵՄ կողմից՝ Արևելյան գործընկերության տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ-ի (EURCA1) բաժնի ղեկավար Էդվարդ Աուերը:
Ողջունելով մասնակիցներին՝ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը բարձր է գնահատել մարդկանց միջև շփումների ենթակոմիտեի տրամաբանությամբ ամենամյա բնույթ կրող հանդիպումների ձևաչափը. «Այս կազմով հանդիպումները թե՛ լավ հնարավորություն են երկուստեք մանրամասն ներկայացնելու կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության, առողջապահության, աշխատանքի և տեղեկատվական հասարակության ոլորտներում բարեփոխումների (այդ թվում՝ ՀՀ-ԵՄ համագործակցության և ԵՄ աջակցության շնորհիվ) ներկա ընթացքը և հետագա քայլերը, թե՛ ուղենշելու փոխգործակցության դաշտը և քննարկումների միջոցով ուրվագծելու աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու ուղիները»։
Արթուր Մարտիրոսյանը ԵՄ գործընկերներին մանրամասն ներկայացրել է ««ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքի նախագծի մշակման ընթացքը՝ տեղեկացնելով, որ այն արդեն իսկ ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում և առաջիկայում կընդգրկվի ԱԺ-ի լիագումար նիստերի օրակարգում։
Նա նաև ներկայացրել է «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» գործողությունների ծրագրի մշակման աշխատանքների մասին տեղեկատվություն՝ այդ գործընթացում կարևորելով Եվրոպական միության աջակցությունը:
Արթուր Մարտիրոսյանը խոսել է նաև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի լրամշակված նախագծի կարևորագույն դրույթներից, ներկայացրել է «Էրազմուս+» ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքները, ինչպես նաև անդրադարձել է երիտասարդական քաղաքականության ոլորտում առաջիկա քայլերին՝ իրականացվելիք համապարփակ հետազոտությանը և «Երիտասարդության մասին» օրենքի նախագծի մշակմանը՝ դրանց շրջանակներում կարևորելով Եվրոպական միությունից ակնկալվող աջակցությունը։
Եվրոպական հանձնաժողովի պաշտոնյաներն իրենց հերթին ներկայացրել են ԵՄ քաղաքականության, երկկողմ և բազմակողմ ծրագրերի շրջանակում համագործակցության նոր հնարավորությունները և գործիքները: Անդրադարձ է կատարվել «Էրազմուս» և այլ գիտակրթական ծրագրերին, նորարարությունների, տեղեկատվական հասարակության, սոցիալական քաղաքականության, առողջապահության և մի շարք այլ բնագավառներում համագործակցությանը:
Նշենք նաև, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության գիտության կոմիտեի, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության, սպորտի քաղաքականության, երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության, ժամանակակից արվեստի վարչությունների ներկայացուցիչները ևս մասնակցել են ենթակոմիտեի 8-րդ առցանց նիստի քննարկումներին, նշել խնդիրներն ու առաջարկել լուծումներ, համապարփակ ներկայացրել են համապատասխան ոլորտներում կատարված ընթացիկ և հետագա աշխատանքները, արդյունավետ համագործակցության հեռանկարները, ՀՀ-ԵՄ փոխգործակցության կարևորությունը, ինչպես նաև առաջիկա անելիքները:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…
Եկեք միասին քննարկենք՝ Արհեստական բանականության դերը կրթության մեջ․ ռիսկեր թե՞ հնարավորություններ: 21-րդ դարում կրթությունը կանգնած է նորագույն տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության (ԱԲ) ակտիվ ներմուծման շեմին: Բայց արդյո՞ք ԱԲ-ն սպառնալիք…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան