ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ՀՀ ժողովրդական նկարիչ Արամ Իսաբեկյանը պարգևատրվել է ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալով

Սեպտեմբերի 26, 2022
Մշակութային լուրեր

Այսօր ՀՀ ժողովրդական նկարիչ Արամ Իսաբեկյանի 70-ամյակն է: Հայ կերպարվեստի զարգացման, երիտասարդների մասնագիտական կրթության, գեղագիտական դաստիարակության գործում ունեցած նշանակալի ավանդի համար և ծննդյան 70-ամյա հոբելյանի կապակցությամբ ՀՀ ժողովրդական նկարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Իսաբեկյանը պարգևատրվել է ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալով:

Արամ Իսաբեկյանի 70-ամյա հոբելյանի կապակցությամբ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել, որում մասնավորապես ասվում է. «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 70-ամյա հոբելյանի առթիվ:

Դուք բացառիկ տաղանդով և ինքնատիպ ձեռագրով օժտված արվեստագետ եք, որի գործունեությունն ու արվեստին անմնացորդ նվիրումը բարձր գնահատանքի են արժանի: Անհնար է պատկերացնել արդի հայ կերպարվեստն առանց Ձեր ավանդի, որի ինքնատիպությունը հաստատվել է վաղուց: Ձեր արվեստն իր արժևորումն է ստացել ոչ միայն հայրենի գեղանկարչության և արվեստագիտական մտքի համատեքստում, այլև ճանաչելի՝ միջազգային արվեստասեր հասարակության շրջանում: Մաղթում եմ Ձեզ անսպառ ստեղծագործական ներշնչումներ, երկար ու բեղուն տարիներ»:

Հայաստանի նկարիչների միությունում բացվել է նկարչի 70-ամյակին նվիրված ցուցահանդես. ներկայացված ստեղծագործություններն արտացոլում են Արամ Իսաբեկյանի անցած ուղին՝ տարբեր տարիների, տարբեր ոճերով արված աշխատանքներ։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանի գնահատմամբ՝ Արամ Իսաբեկյանը յուրօրինակ անհատ է և արվեստագետ, որի վաստակն անգնահատելի է նաև երիտասարդ սերնդի մասնագիտական կրթության, ճաշակի ձևավորման գործում։

ՀՀ ժողովրդական նկարիչ Արամ Իսաբեկյանն ասել է, որ չի պատկերացնում իր կյանքն առանց նկարելու. «Իմ արվեստը կարող ենք բաժանել մի քանի մասերի՝ մինչև անկախությունը, անկախության շրջան, այս վերջին տարիներին ստեղծած գործեր, որոնք ներկայացնում են մեր երկիրն իր դժբախտություններով, տխրությամբ, ուրախությամբ»։

Նշենք, որ ցուցահանդեսը բաց է մինչև սեպտեմբերի 29-ը ներառյալ։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղծման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…