ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու «Օվերն-Ռոն-Ալպեր» հայկական ֆեդերացիայի (ՖԱԱՌԱԼՊ) միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր, որով «Սևանի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի բազայի վրա նախատեսվում է ստեղծել տեխնոլոգիական ուսուցման կենտրոն (ՏՈՒԿ):
Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և «Օվերն-Ռոն-Ալպեր» հայկական ֆեդերացիայի նախագահ Գրեգուար Ատամյանը: Արարողությանը ներկա է եղել նաև Տեխնոլոգիական ուսուցման կենտրոնի տնօրեն Հագոպ Աժամյանը:
Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը շեշտել է, որ Տեխնոլոգիական ուսուցման կենտրոնի ստեղծումը կարևոր քայլերից է կրթական համակարգի զարգացման համար: Կարևորելով նմանօրինակ համագործակցությունները` նա հույս է հայտնել, որ դրանք շարունակական կլինեն և կնպաստեն ՀՀ-ում կրթության զարգացմանը:
«Նոր ստեղծված Տեխնոլոգիական կրթության և ուսուցման կենտրոնը հագեցած կլինի տեխնոլոգիական ուսուցման համար անհրաժեշտ սարքավորումներով, հիմնված կլինի էլեկտրատեխնիկայի, էներգետիկայի և արդյունաբերության ավտոմատացման վրա, որոնք էլ իրենց հերթին կնպաստեն ռոբոտատեխնիկայի զարգացմանը:
Վստահ եմ, որ ՏՈՒԿ-ի գործունեությամբ Սևանում կձևավորվի ռեսուրս-կենտրոն, որի հնարավորություններից կարող են օգտվել նաև այս ոլորտում կրթություն իրականացնող մյուս ուսումնական հաստատությունները: Մենք կանենք հնարավորը՝ այս համագործակցությունն ամուր հիմքերի վրա դնելու համար: Ես եղել եմ Սևանում և ծանոթացել եմ կենտրոնի դասախոսական կազմի հետ, նկատել եմ անձնակազմի ոգևորությունը և նվիրվածությունը»,- նշել է նախարարի տեղակալը և վստահություն հայտնել, որ կրթական նոր ծրագրի շնորհիվ տեխնոլոգիական կրթության և ուսուցման համակարգը կամրապնդվի մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ:
«Օվերն-Ռոն-Ալպեր» հայկական ֆեդերացիայի նախագահ Գրեգուար Ատամյանը փաստել է, որ ավելի քան 15 տարի է, ինչ ՀՀ-ում իրականացնում է բարեգործական տարբեր ծրագրեր. «Մեր համագործակցության սկզբնական շրջանում մենք պատկերացրել ենք, որ Հայաստանին պետք է տրամադրենք միայն հումանիտար օգնություն: Սակայն պետք է նշեմ, որ այս հանդիպմանը ներկա Հագոպ Աժամյանի շնորհիվ մենք որոշել ենք հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության շրջանակում Հայաստանում Ֆրանսիայի օրինակով ներդնել տեխնոլոգիական ուսուցումը: Գաղտնիք չէ, որ տեխնոլոգիական ուսուցումը Ֆրանսիայում արագ է զարգանում, և մենք ցանկանում ենք մեր փորձն առայժմ փոխանցել Սևանի տեխնոլոգիական ուսուցման կենտրոնին՝ հետագայում այն տարածելով ողջ Հայաստանում»:
Հուշագրի շրջանակում կողմերը պարտավորվում են իրականացնել նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական հաստատություններում տեխնոլոգիական ոլորտի կրթական ծրագրերի ֆրանսիական մոդելով մոդուլային ուսուցման փորձարկում, մշակել ուսումնամեթոդական և դիդակտիկ նյութեր, վերապատրաստել ադմինիստրատիվ և մանկավարժական կազմին, այդ թվում՝ նաև ներգրավել օտարերկրյա փորձագետների՝ համատեղ աշխատանքները կազմակերպելու համար։
Ծրագրի մեկնարկը կտրվի «Սևանի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…
Եկեք միասին քննարկենք՝ Արհեստական բանականության դերը կրթության մեջ․ ռիսկեր թե՞ հնարավորություններ: 21-րդ դարում կրթությունը կանգնած է նորագույն տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության (ԱԲ) ակտիվ ներմուծման շեմին: Բայց արդյո՞ք ԱԲ-ն սպառնալիք…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան