ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կարեն Գիլոյանը Տաշքենդում մասնակցել է ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի նիստին

Սեպտեմբերի 26, 2022
Միջազգային լուրեր Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում օրերս մասնակցել է ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի նիստին:

Երկօրյա համաժողովին մասնակցել են նաև ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետի տեղակալ Դավիթ Բաղումյանը, ինչպես նաև Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ադրբեջանի սպորտի փոխնախարարներն ու այլ ներկայացուցիչներ:

Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են տարբեր մարզաձևերում ԱՊՀ երկրների միջև առաջնությունների և գավաթի խաղարկությունների, հաշմանդամ երեխաների մասնակցությամբ ամառային և ձմեռային սպարտակիադաների, ԱՊՀ երկրորդ խաղերի անցկացմանը վերաբերող և այլ հարցեր:

Նիստի մասնակիցները համատեղ հայտարարություն են ստորագրել՝ մարզիկների նկատմամբ խտրականությունն անթույլատրելի համարելու վերաբերյալ:

Նիստի օրակարգային հարցերից մեկն ԱՊՀ երկրորդ խաղերի անցկացման ժամկետները հաստատելն էր. ըստ այդմ՝ դրանք կկայանան 2023 թվականի օգոստոսի 4-14-ը Բելառուսում: Խորհրդի հաջորդ նիստը ևս կկայանա Մինսկում:

Խորհրդի նիստի մասնակից երկրները նաև հաշվետվություն են ներկայացրել 2021-2022 թվականներին սպորտի ասպարեզում իրենց ծավալած գործունեության վերաբերյալ՝ շեշտը դնելով մասսայական սպորտի զարգացման վրա:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի փոխանցմամբ՝ հայկական կողմն առաջարկել է 2023 թվականին Հայաստանում անցկացնել մարզական ֆորում, որի ժամկետներն ու թեման լրացուցիչ կհստակեցվեն:

Նիստի մասնակիցները նաև շրջայց են կատարել Տաշքենդում գործող մարզական հաստատություններում, եղել են Ուզբեկստանի սպորտի նախարարությունում, օլիմպիական և պարալիմպիկ կոմիտեներում, ինչպես նաև մարմնամարզության հավաքականների կենտրոնում:

Հիշեցնենք՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը դեռևս 2021 թվականի դեկտեմբերին Տաշքենդ կատարած աշխատանքային այցի շրջանակում համագործակցության հուշագիր էր ստորագրել Ուզբեկստանի տուրիզմի և սպորտի նախարարի տեղակալ Ավազժոն Կարիմովի հետ: Կարեն Գիլոյանի փոխանցմամբ՝ կողմերը վերահաստատել են համագործակցությունն ամրապնդելու և ավելի սերտ կապեր ձևավորելու անհրաժեշտությունը. «Ուզբեկստանը սպորտի զարգացման համար այսօր հսկայական ներդրումներ է կատարում: Անկասկած, համագործակցության մեծ հեռանկարներ կան, և մենք անպայման պետք է խորացնենք մեր գործընկերությունը»:

 

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ի՞նչ անել, երբ աշակերտը բերում է «այլընտրանքային պատմություն»

    Թեմայի հեղինակ՝ margaritaepremyan76

    ՈղջոÕœւյն, հարգելի գործընկերներ և պատմության սիրահարներ: Վերջին շրջանում ավելի հաճախ եմ բախվում այն իրավիճակին, երբ սովորողները դասարան են բերում համացանցից քաղված «այլընտրանքային պատմություն»՝ սկսած Եգիպտական բուրգերի այլմոլորակային ծագման առասպելներից, վերջացրած…

  • ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ ԵՎ ՀՆԱՐՆԵՐ

    Թեմայի հեղինակ՝ Նոնա Ղազարյան

    Զարմանք, անսպասելիություն Երեխաները սիրում են զարմանալ: Անսպասելի, զարմանալի մտքերը գրավում են նրանց ուշադրությունը: Հետևաբար՝ դասը անսպասելի նորությունով սկսելը շատ կարևոր է: Այս համատեքստում կարելի է օգտագործել հակափաստական մտածողությունը: Վերջինս ձևակերպվում…

  • DIFFICULTIES OF TEACHING ENGLISH IN ELEMENTARY CLASSES

    Թեմայի հեղինակ՝ elinamelkumyan@mail.ru

    DIFFICULTIES OF TEACHING ENGLISH IN ELEMENTARY CLASSES AND THE WAYS TO OVERCOME THEM The article is dedicated to the problems of a foreign language teaching in elementary classes taking into…

  • Հովհաննես Թումանյանի հեքիաթների ընդհանուր բնութագիրը

    Թեմայի հեղինակ՝ Jema

    Հովհաննես Թումանյանի հեքիաթների ընդհանուր բնութագիրը Թումանյանը հայ հեքիաթագրության գագաթն է, ով կարողացավ ժողովրդական բանահյուսության հում նյութը վերածել կատարյալ գրական գոհարների: Նրա հեքիաթները կարելի է բաժանել մի քանի հիմնական խմբերի, որոնք…

  • ՈՒՀՁ՝ ուսումնառության համընդհանուր ձևավորման դասապլան

    Թեմայի հեղինակ՝ Անուշ Թադևոսյան

    Ուսումնառության համընդհանուր ձևավորման դասապլանը հնարավորություն է տալիս դասը կառուցել այնպես, որ այն հասանելի և արդյունավետ լինի բոլոր սովորողների համար՝ անկախ նրանց կարողություններից, ուսուցման ոճերից կամ հետաքրքրություններից: Այն ենթադրում է բազմազան…