ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մայրենիի օր Սարդարապատի միջնակարգ դպրոցում

Մարտի 1, 2017
Դպրոցական անցուդարձ

Փետրվարի 21-ին Սարդարապատի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ մայրենիին նվիրված ձոներգություն,որին մասնակցում էին 6-9րդ. Դասարանի աշակերտները:

Այս լուսե սերունդը վստահեցրեց նվիրումով լցնել մայրենիի մասունքանման կորուստները և մեր հաջորդներին հաղորդել անփոխարինելի լեզվի հավերժական կենդանությունը:

Եվ ինչպես ասել է լզվաբան Էդուարդ Աղայանը՝«Բոլոր բռնություններն անզոր գտնվեցին  երեսունվեց տառերի  ամենահաղթ զորության  առջև»:

Այս գեղեցիկ և ուսանելի  միջոցառումը կազմակերպել էր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Արմենուհի Կարապետյանը: