ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մայրենիի դրվածքը

Մարտի 1, 2017
Դպրոցական անցուդարձ

Կապանի  թիվ 11 միջնակարգ դպրոցում  փետրվարի 20-24-ը «Մայրենիի  դրվածքը»  միամսյակի շրջանակներում   տեղի  ունեցան  մի  շարք միջոցառումներ: «Մայրենի՛  լեզու, մայրենի՛ բարբառ» խորագրով: Բեմականացում  «Քերականության   թագավորությունում», «Հայ ասպետ» (I -Vդասարաններ), բաց դաս (մայրենի  2-րդ դասարան), ընթերցանության մրցույթ (6-րդ դասարան), ռեֆերատների  և ձեռագրերի  մրցույթ: Արդյունքում  հաղթողները արժանացան  պատվոգրերի և նվերների: Նպատակը երեխաների արժեհամակարգի ձևավորումն էր, մայրենիի նկատմամբ սիրո, նվիրվածության զգացումի դաստիարակումը: Միջոցառման ընթացքում հաստատվեց այն գաղափարը, որ այսօր առավել անհրաժեշտ է սիրով ու երկյուղածությամբ վերաբերվել մեր մեծագույն հարստությանը` մայրենի լեզվին:  Մայրենիի օրը չպետք է սահմանափակվել մեկ օրով, այն պետք է լինի ամենօր, որպեսզի մնանք Հայ, չմոռանանք մեր Մայրենի լեզուն և վանենք օտարահունչ բառերը:

Դպրոցի տնօրեն՝ Ն. Կոստանդյան