ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանում ֆրանկոֆոն ծրագրերի համակարգման աշխատանքային խմբի անդրանիկ նիստը:
Աշխատանքային խումբը ձևավորվել է ԿԳՄՍ նախարարի հրամանով՝ ԿԳՄՍ նախարարության համակարգման, այդ թվում առաջնահերթաբար կրթության և մշակույթի ոլորտներում Հայաստանում գործող ֆրանկոֆոնիայի դերակատարների միջև փոխգործակցությունն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով: Նիստը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ով աշխատանքային խմբի ղեկավարն է: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն:
Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է դեսպանին ու աշխատանքային խմբի անդամներին, շնորհակալություն հայտնել նրանց համագործակցության համար։ Ա. Մարտիրոսյանը վերահաստատել է, որ Հայաստանի Հանրապետությունը, հավատարիմ մնալով ֆրանկոֆոնիայի հիմնական առաքելությանը, մշտապես ջանքեր է գործադրում ժողովրդավարության և մարդու հավասար իրավունքների պաշտպանության, ֆրանսերենի ուսուցման խորացման ուղղությամբ: Նա ձևավորված աշխատանքային խումբը որակել է որպես ֆրանկոֆոն կառույցների միջև երկխոսության և ջանքերի համադրման արդյունավետ հարթակ` վստահություն հայտնելով, որ այս նոր ձևաչափը կնպաստի նաև հայ-ֆրանսիական կրթամշակութային հագեցած օրակարգի աշխատանքների իրականացմանը:
Ներկաներին ողջունել է նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն: Նա ներկայացրել է ֆրանկոֆոնիայի միջոցառումների ծրագրի հիմնական ուղղությունները, այն է՝ տարբեր ձևաչափերով ֆրանսերենի ուսուցման խորացումը Հայաստանի բուհերում և դպրոցներում, ֆրանսերեն դասավանդող ուսուցիչների պարբերական վերապատրաստումները (նաև մասնագիտական առարկաների համար), համամարդկային արժեքների՝ խաղաղության, ժողովրդավարության, մարդու իրավունքների վերաբերյալ քննարկումների կազմակերպումը:
Աշխատանքային խմբի անդամները ներկայացրել են իրենց հաստատության գործունեությունը՝ ուղղված ֆրանսերենի զարգացմանը Հայաստանում և հանդես են եկել առաջարկներով, որոնք վերաբերել են դպրոցներում և բուհերում ֆրանսերենի գրավչության բարձրացմանը՝ ճամբարների ու միջոցառումների կազմակերպմամբ, իրազեկվածության բարձրացմամբ, ֆրանկոֆոնիայի մեկամսյակի կազմակերպման մեջ համատեղ ջանքերի գործադրմանը և այլն։
Քննարկմանը ներկա ԿԳՄՍ հանրակրթության վարչության ներկայացուցիչ Արմինե Օհանյանը պարզաբանել է ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում oտար լեզվի ընտրության կարգը:
Հնչած առաջարկները վերաբերել են նաև բուհերում լեզվի նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը, միջբուհական կապերի հաստատմանը, վերապատրաստման ծրագրերի աշխարհագրության ընդլայնմանը և այլն:
Աշխատանքային խմբում ընդգրկված են ֆրանսերենի ուսուցում իրականացնող բուհերի, այդ թվում և Հայաստանում ֆրանսիական համալսարանի, Հայաստանում ֆրանսիական քոլեջի, «Ալիանս Ֆրանսեզ» հասարակական կազմակերպության, հանրակրթական դպրոցների, Ֆրանսիայի և ֆրանս-հայկական կազմակերպությունների հետ գործընկերություններ ունեցող նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատությունների, ինչպես նաև ոլորտում ակտիվ մի շարք քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Ողջույն, սիրելի գործընկերներ: Գիտեմ, որ շատերիս համար այս շրջանը բավականին թեժ է՝ կապված տարակարգի թղթապանակների նախապատրաստման հետ: Ինձ հետաքրքիր է Ձեր փորձը. ո՞ր նյութերի կամ մեթոդական մշակումների վրա եք ավելի…
Հարգելի՛ գործընկերներ, խմբային աշխատանքների ժամանակ հաճախ ենք բախվում ԿԱՊԿ ունեցող երեխաների մեկուսացվածությանը: Ձեր փորձից ելնելով՝ ո՞ր թվային հարթակներն են (օրինակ՝ LearningApps, Wordwall) ավելի արդյունավետ աշխատում նրանց մոտիվացնելու և խմբային պրոցեսի…
Սիրելի՛ ուսուցիչներ, առաջարկում եմ քննարկել Google Doodle-ների կիրառումը դասապրոցեսում: Դրանք օգնում են տեսողականացնել պատմական իրադարձությունները և անհատների կենսագրությունները: Իմ առաջարկը. Սովորողներին հանձնարարել ստեղծել սեփական Doodle-ը (օր.՝ Կոմիտաս, Գրատպության տոն և…
Քննարկեք նորագույն տեխնոլոգիաների դերը: Օրինակ՝ ինչպես կարելի է AI գործիքներով մոդելավորել բջջի կառուցվածքը կամ կանխատեսել գենետիկական խաչասերումների արդյունքները:
Խաղը դպրոցում գիտելիքների մատուցման յուրահատուկ միջոց է:Այն թույլ է տալիս զուգակցել ուսուցումը զվարճանքի հետ:Եթե խաղը լավ է կազմակերպված,հորինված,ապա երեխան առանց երկմտելու մտնում է խաղի մեջ,փորձում է իր ուժերը հասակակիցների հետ,մրցում…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց