ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երվանդ Քոչարի թանգարանը Հայաստանի ազգային պատկերասրահի հետ համագործակցությամբ իրականացնում է «Այդ արարչագործ Քոչարը» խորագրով ցուցահանդեսը՝ նվիրված մեծ արվեստագետին: Ցուցադրությունը բացվել է սեպտեմբերի 16-ին և կգործի մինչև 2023 թվականի հունվարի 23-ը:
Քոչարի 125-ամյակին ընդառաջ կազմակերպվող միջոցառումների շարքում այս ցուցադրությունն առաջինն է: Հնարավորինս համապարփակ և հայեցակարգային լուծումներով ներկայացված են Երվանդ Քոչարի անցած ստեղծագործական ուղին, այդ ընթացքի կարևորագույն նվաճումների պատմությունը: Ցուցադրությունում ընդգրկված են նաև գլուխգործոց աշխատանքներ Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից, ինչպես նաև մի քանի ստեղծագործություն՝ մասնավոր հավաքածուից:
Միջոցառման ընթացքում կայացել է «Այդ արարչագործ Քոչարը» գրքի շնորհանդեսը: Գիրքը տպագրվել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ: Գրքում ներառված նյութերն առնչվում են արվեստագետի ստեղծագործական կյանքի փարիզյան շրջանի գործունեությանը, մասնավորապես անհատական ցուցահանդեսներին և դրանց վերաբերյալ հայտնի հրապարակումներին: Գրքի առաջաբանը գրել է արվեստի պատմության դոկտոր, Փարիզի «Հուշագրությունների արդի հրատարակության ինստիտուտի» գեղարվեստական արխիվի տնօրեն Իվ Շեվրըֆիս Դեբիոլը:
Ցուցահանդեսն ուղեկցվել է անիմացիաներով, բացառիկ լուսային և երաժշտական էֆեկտներով:
Ցուցահանդեսին և շնորհանդեսին ներկա էին հայտնի լուսանկարիչ Ալեն Յարոցինսկին (նշանավոր արվեստաբան Վալդեմար Ժորժի թոռը) և գրքի առաջաբանի հեղինակ Իվ Շեվրըֆիս Դեբիոլը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Հարգելի գործընկերներ, ցանկանում եմ Ձեզ ներկայացնել իմ հեղինակային թվային լուծումը, որը ստեղծել եմ Gemini AI տեխնոլոգիայի հիման վրա: Սա ինտերակտիվ «Բառերի ծառ» է, որը նախատեսված է 4-րդ դասարանում բարդ բառերի…
Մեթոդական թեմա. «Խաղայնացման (Gamification) և վիրտուալ լաբորատորիաների համատեղումը կենսաբանության բացահայտման գործընթացում (Գենետիկայի և Բջջաբանության օրինակով)» ​1. Թեմայի արդիականությունը (Ինչո՞ւ է սա կարևոր) ​Կենսաբանության որոշ բաժիններ (օրինակ՝ ԴՆԹ-ի կառուցվածք, սպիտակուցի կենսասինթեզ,…
Հարգելի գործընկերներ, Տարրական դպրոցում ծնողների դերը անփոխարինելի է, բայց հաճախ մենք՝ ուսուցիչներս, բախվում ենք երկու ծայրահեղության. կա՛մ ծնողը չափազանց ներգրավված է և փորձում է «սովորեցնել» մեզ դասավանդել, կա՛մ էլ լիովին…
Հարգելի գործընկերներ, Մենք սովոր ենք, որ դասարանում ուսուցիչը գիտելիքի միակ աղբյուրն է և «տերը»: Սակայն նոր չափորոշիչները մեզնից պահանջում են լինել ֆասիլիտատոր (ուղղորդող): Բայց ինչպե՞ս անել դա գործնականում, երբ 4-րդ…
Հարգելի գործընկերներ, Այսօր շատ է խոսվում աշակերտակենտրոն դասի մասին, բայց եկեք անկեղծ լինենք. երբեմն «ակտիվությունը» վերածվում է սովորական աղմուկի, որը խանգարում է դասին: Որպես 4-րդ դասարանի դասվար՝ ես հաճախ եմ…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց