Կամերային թատրոնում տեղի է ունեցել տոնական միջոցառում՝ նվիրված թատրոնի կազմավորման 50 և պետական կագավիճակ ստանալու 40-ամյակներին:
Միջոցառմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
Տոնական միջոցառումների շարքը մեկնարկել էր 2021 թ.-ի դեկտեմբերի 15-ից՝ թատրոնի պաշտոնական հիմնադրման օրվանից: Հոբելյանական տարին հագեցած է եղել պրեմիերաներով, հետաքրքիր հանդիպումներով ու տպավորիչ իրադարձություններով:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը հոբելյանական միջոցառման շրջանակում իր գնահատականն է ներկայացրել թատրոնի գործունեությանն ու անցած ճանապարհին. «Մեր իրականության մեջ Կամերային թատրոնը ամենաերևանյան թատրոնն է՝ որպես քաղաքային փոխհարաբերությունների, քաղաքային կենցաղի ու օրակարգի արտացոլման վայր: Այն առանձնանում է նաև իր ինտելեկտուալ խոսույթով: Յուրաքանչյուր թատրոն իր գոյությունը հաստատում է բոլոր ժամանակների իր հանդիսատեսով, և այս առումով Կամերային թատրոնը հաղթող թատրոն է»: Փոխնախարարը թատրոնին մաղթել է հավատարիմ հանդիսատես, նորանոր ստեղծագործական վերելքներ ու ներշնչումներ:
Հանդիսավոր միջոցառման շրջանակում տեղի է ունեցել կարմիր գորգի արարողություն, ներկայացվել է յուրօրինակ ցուցահանդես՝ որպես պատմական ակնարկ՝ նվիրված թատրոնի կազմավորմանն ու գործունեությանը:
Երեկոյի ընթացքում տեղի են ունեցել «Մի թատրոնի պատմություն» փաստավավերագրական ֆիլմի և Արա Երնջակյանի հեղինակած «Ծննդյան վկայական» գրքի շնորհանդեսները: Դրանք պատմում են Կամերային թատրոնի ստեղծման ու կայացման, ներկայացումների ու նախագծերի, արտիստների և ընկերների մասին:
Օրն ամփոփվել է «Երկաթ» մրցանակաբաշխությամբ: Երախտիքի մրցանակներ են հանձնվել այն մարդկանց, որոնք հավատացել, վստահել և աջակցել են թատրոնի ստեղծման ու կայացման գաղափարին:
Կամերային թատրոնի հարակից տարածքում բացվել է «Աստղային ճեմուղի»: Առաջին աստղերը նվիրվել են թատրոնի երախտավորներ Եվգենյա Պոդպոմոգովային և Գեորգի Ամիրագյանին:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Ինտեգրված դասերը հայոց լեզվի և գրականության ուսուցման մեջ առանձնանում են որպես արդյունավետ մանկավարժական մոտեցում, քանի որ ապահովում են լեզվական գիտելիքների և գեղարվեստական մտածողության համադրված զարգացում: Այս առարկաները, լինելով բովանդակային և…
Կատարում ենք գործնական աշխատանք, որտեղ օգնության կգա արվեստը: Ընտրում ենք համապատասխան թեմա, աշակերտներն իրենց պատկերացրած պատկերը նկարում են ( այս տարբերահոս պետք է աշխատեն նախապես ձևավորած խմբերը) , հետո ընդգծում…
Ամփոփման դասի համար (լավ տարբերակ է և՛ հայոց լեզվի, և՛ գրականության համար) հանձնարարեք կազմել խաչբառ՝ հարցերն ընտրելով համապատասխան թեմայից, մեծ ուշադրություն է պահանջում, սիրով են աշխատում: Կարող են աշխատել նաև…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց