Երևանի թիվ 170 ավագ դպրոցն այսուհետ կրելու է 20-րդ դարի հայազգի ականավոր գիտնական, խորհրդային ինժեներ-կոնստրուկտոր, աշխարհում առաջին լուսագնացների և մարսագնացների ստեղծող, ճարտարագետ Ալեքսանդր Քեմուրջյանի անունը:
Դպրոցի անվանակոչության հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Ալեքսանդր Քեմուրջյանի որդին՝ Վլադիմիր Քեմուրջյանը, հայազգի առաջին տիեզերագնաց Ջիմ Բաղյանը, «The Planetary Society»-ի համահիմնադիր Լուիս Ֆրիդմանը, գիտության և արվեստի «STARMUS» միջազգային փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանը:
«Դպրոցի անվանակոչումը որքան պատվաբեր է, այնքան էլ՝ պարտավորեցնող: Մենք՝ բոլորս, պետք է քաջ գիտակցենք, որ կրթությունն ու գիտությունը մեր առաջնահերթ ուղղություններն են: Այսօր ՀՀ կառավարությունն անում է հնարավորը կրթության և գիտության զարգացման համար: Սիրելի՛ աշակերտներ, մենք պետք է բարձր պահենք Ալեքսանդր Քեմուրջյանի և մեր երկրի անունը՝ գրանցելով մշակութային և գիտական նվաճումներ: Բարի երթ Ալեքսանդր Քեմուրջյանի անվան 170 ավագ դպրոցին»,- ասել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և ընդգծել, որ ներկայում Հայաստանում անցկացվող «STARMUS» 6-րդ գիտամշակութային փառատոնը նոր խոսք է գիտության հանրայնացման բնագավառում:
«STARMUS» միջազգային փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանն էլ աշակերտներին պատմել է, որ պատմության մեջ առաջին մոլորակագնացը, որը մարդիկ պատրաստել են, լուսնագնացն է եղել, որի նախագիծն իրականացրել է Ալեքսանդր Քեմուրջյանը: ««Թայմ» պարբերականը «Լունախոդը» հեղափոխություն է անվանել գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում: Կարճ ժամանակ անց Մարս ուղարկվեց մի տիեզերանավ, որի մեջ դրված էր Քեմուրջյանի պատրաստած «PROP-M» փոքր ռոբոտը, որը պետք է շարժվեր Մարսի վրա ու հետազոտեր այն: Հույս ունեմ, որ այս դպրոցում աշակերտներն այնպես կսովորեն ու կաշխատեն, որ ապագայում կպատրաստեն այնպիսի ռոբոտներ, որոնք Պլուտոնի վրա կաշխատեն»,- ասել է Իսրայելյանը:
Միջոցառման մասնակիցներին ողջունել է նաև Ալեքսանդր Քեմուրջյանի որդին՝ Վլադիմիր Քեմուրջյանը. «Դպրոցը հորս անունով անվանակոչելը մեծ պատիվ է մեր ընտանիքի համար: Հայրս հորդորում էր ամբողջ կյանքում սովորել և շեշտում, որ կրթության ամենաառաջին քարը՝ հիմքը, պետք է դնել դպրոցում: Նա ասում էր՝ ինչպես դնեք այդ քարը, այդպես էլ կշարունակեք սովորել: Հայրս մինչև իր կյանքի վերջը սովորում էր, իսկ սովորել պետք է ոչ միայն մեծահասակներից, այլև երիտասարդներից: Հավանաբար ոչ ոք չգիտի, սակայն երբ նախագծվում էր լուսնագնացը, հայրս իր շուրջ էր համախմբել մարդկանց, որոնց միջին տարիքը 26 էր»,- նշել է Վ. Քեմուրջյանը:
Վլադիմիր Քեմուրջյանը բազմաբովանդակ գրքեր է նվիրել դպրոցին, իսկ ԱՄՆ-ից ժամանած գիտնական Սքոթ Ռոբերթսը՝ աստղադիտակ:
Ողջույնի խոսքերից հետո Արայիկ Հարությունյանն ու Վահրամ Դումանյանը միջոցառման մասնակիցների հետ շրջել են դպրոցի դասասենյակներում ու լաբորատորիաներում, զրուցել ուսուցիչների և աշակերտներ հետ, ծանոթացել ուսումնական գործընթացին և գործնական պարապմունքների անցկացման հետ կապված խնդիրներին:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 5-11-ը Հայաստանում անցկացվում է «STARMUS» 6-րդ փառատոնը, որը կրում է «50 տարի Մարսի վրա» խորագիրը։ Փառատոնը, որը միավորել է աշխարհահռչակ գիտնականներին, տիեզերագնացներին, երաժիշտներին, Նոբելյան մրցանակի դափնեկիրներին, նպատակ ունի ոգեշնչել և կրթել տեխնոլոգիական ոլորտի նոր սերնդին: Այն նվիրված է Մարս մոլորակի վրա խորհրդային «Մարս-3» սարքի վայրէջքի 50-րդ տարեդարձին: Այս միջոցառումն ուղղակիորեն կապված է Ալեքսանդր Քեմուրջյանի հետ, քանի որ «Մարս-3»-ում է գտնվել նրա մարսագնացը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ՝ «Տվյալների վերլուծություն և վիճակագրություն» վերնագրով թեման և հուսով եմ, որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կկատարեք մեջբերումներ ու առաջարկություններ: Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է՝…
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան