ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

Գիտությունն ավելի մոտ և հասանելի. Ազատության հրապարակում բացվել է «STARMUS VI»-ի գիտության ճամբարը

Սեպտեմբերի 9, 2022
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

«STARMUS VI» միջազգային փառատոնի շրջանակում սեպտեմբերի 8-ից Ազատության հրապարակում մեկնարկել է Science Camp ծրագիրը (գիտության ճամբար), որին մասնակցությունն անվճար է:

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքը վերածվել է գիտության ու տեխնոլոգիաների մասշտաբային կենտրոնի, որտեղ ամենահասանելի ձևաչափերով թեմատիկ տաղավարներում թե՛ փոքրերի, թե՛ մեծերի համար ներկայացված են գիտության նորագույն նվաճումներն ու ձեռքբերումները՝ «Աստղաֆիզիկա», «Լազերային ֆիզիկա», «Դրոններ», «Ռոբոտաշինություն», «Արհեստական բանականություն», «ԱգրոՏեխ», «Միջուկային էներգիա», «Համաճարակաբանություն», «Երկրաշարժի ուսումնասիրություններ», «Կապույտ-կանաչ մոլորակ», «Աստղադիտակներ», «Կենդանաբանություն և բուսաբանություն», «Աջակցող տեխնոլոգիաներ», «Տիեզերական և արհեստական արբանյակներ» թեմաների շուրջ։ Ազատության հրապարակում երեկոյան տեղի է ունեցել նաև համերգ` գիտության ճամբարի այցելուների համար:

«STARMUS VI» փառատոնի «Գիտության ճամբար» ծրագրի շրջանակում Երևանի անգլիական այգում տեղակայված «Պլանետարումը» ևս սեպտեմբերի 8-11-ը՝ ժամը 20:00-23:00, ցուցադրումները կազմակերպում է անվճար։

Սեպտեմբերի 8-ին շարունակվել է «Բացահայտիր տիեզերքը և փոխիր աշխարհը» կոնֆերանսը, որի ընթացքում խոսնակները ներկայացրել են տիեզերական հայտագործություններից մինչև փիլիսոփայական հարցեր, արվեստի միջոցով տիեզերքի բացահայտում և գիտության հանրայնացում։

Օրն ամփոփվել է «Անդրեյ Սախարով-100» պանելային քննարկումով, որի ընթացքում բանախոսները բարձրացրել են տիեզերքի ուսումնասիրության և տեխնոլոգիաների զարգացման էթիկական հարցերը՝ առաջարկելով դրանց լուծումները։

Գիտնականները դասախոսություններով հանդես են եկել նաև ՀՀ բուհերում, այդ թվում՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական (Կուրտ Վյուտրիխ), Ռուս-հայկական (Քրիս Ռափլի), Հայաստանի ամերիկյան (Էմանուել Շարպենտիե), Երևանի Հայբուսակ (Խավիեր Բարկոնս) համալսարաններում, ինչպես նաև «Շիրակացի» ճեմարանում (Գարեթ Ռայզման), Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում (Լիզա Կալտենեգեր, Չարլի Դյուկ, Ալֆրեդ ՄքԻվեն, Թոնի Ֆադել), «Այբ» դպրոցում (Դեյվիդ Այքեր, Սքոթ Հաբբարդ), Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (Մոնտսերատ Մարտի, Լուկաս Սանտանա):

Նշենք, որ «STARMUS VI» միջազգային փառատոնի շրջանակում գիտության ճամբարի ծրագիրն անցկացվում է սեպտեմբերի 8-11-ը՝ ժամը 17:00-23:00-ն:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Խաղային մեթոդների կիրառումը որպես ուսուցման արդյունավետության բարձրացման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Նաիրա Համբարձումյան

    Խաղային մեթոդների կիրառումը տարրական դասարաններում՝ որպես ուսուցման արդյունավետության բարձրացման միջոց Մեթոդական հոդված Ներածություն Ժամանակակից կրթական գործընթացում կարևոր խնդիրներից է սովորողների ակտիվ ներգրավվածության ապահովումը, հետաքրքրության խթանումը և ուսումնական նյութի արդյունավետ յուրացումը:…

  • Թվային բուրգ․ տեսանելի լուծում՝ տրամաբանական մտածողության միջոցով

    Թեմայի հեղինակ՝ Մարիամ Մատինյան

    «Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…

  • Գրական ստեղծագործության բազմակողմանի ընկալումը՝ դերային հարցազրույցի միջոցով

    Թեմայի հեղինակ՝ Մարիամ Մատինյան

    Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…

  • Գրականություն`առանց սահմանների

    Թեմայի հեղինակ՝ Տաթուշ

    Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…

  • Ինտերակտիվ մեթոդների դերը

    Թեմայի հեղինակ՝ Anna Babayan

    Ինտերակտիվ մեթոդների դերը 4-րդ դասարանցիների քննադատական մտածողության եւ համագործակցային հմտությունների ձեւավորման գործում Բանալի բառեր: ինտերակտիվ մեթոդներ, 4-րդ դասարան, քննադատական մտածողություն, համագործակցություն, կրտսեր դպրոց, «6 մտածող գլխարկներ», փոխուսուցում: Ներածություն Հանրակրթության պետական…