ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կառավարությունն հավանությունն է տվել «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքի փոփոխությանը

Սեպտեմբերի 8, 2022
Պաշտոնական

Կառավարության սեպտեմբերի 8-ի նիստում հավանություն է տրվել «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքի փոփոխության նախագծին:

Առաջարկվող խմբագրումներով ոլորտի բարեփոխման առումով առաջնային հրատապություն ունեցող մի շարք ընթացիկ խնդիրների:

Օրենքի 22-րդ հոդվածում առաջարկվել է լրացնել նոր 5-ից և 25-րդ մասերը, որոնք սահմանում են մանկավարժների ատեստավորման, տարակարգի շնորհման, ինչպես նաև հավելավճար սահմանելու գործընթացների վերաբերյալ դրույթներ, որոնք հնարավորություն կտան բարելավելու ՄԿՈՒ հաստատություններում դասավանդողների մասնագիտական կատարելագործման համակարգը` այն փոխկապակցելով աշխատավարձի բարձրացման քաղաքականության հետ: Ըստ այդմ՝ գործընթացի կարգավորման համար անհրաժեշտ իրավական ակտերի ընդունման լիազորող նորմեր են սահմանվում:

Ըստ առաջարկվող փոփոխությունների` հաշվի առնելով, որ տնօրենի թեկնածուն հավաստագիր ստանալու ընթացքում արդեն իսկ թեստավորման և հարցազրույցի միջոցով պատասխանել է կրթության բնագավառում իրավական, կառավարչական, մանկավարժական և ուսուցման մեթոդաբանության վերաբերյալ հարցերին, մրցույթի ընթացքում ներկայացնելու է զարգացման ծրագիրը և նրան ուղղվող հարցերը վերաբերելու են ծրագրին:

Նախագիծն Աժ կողմից ընդունվելուց և սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո կընդունվեն մի շարք ենթաօրենսդրական ակտեր, մասնավորապես արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններից ուսանողի հեռացման և ազատման, ինչպես նաև անավարտ ուսումնառությունը վերականգնելու, ՄԿՈՒ հաստատության մանկավարժական աշխատողի թափուր տեղի համալրման մրցույթի, մանկավարժական աշխատողների ատեստավորման, վերապատրաստման, տարակարգի շնորհման կարգերը, ինչպես նաև տրանսպորտային ծախսերի փոխհատուցման կարգը և այլ իրավական ակտեր:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղծման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…