ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը որոշում է կայացրել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2022 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարել 3 մլրդ 366 մլն 667 հազար 800 դրամի վերաբաշխում, որից 1 մլրդ 133 մլն 879 հազար դրամն ուղղել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ։
Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: Մինչ օրակարգի հարցին անդրադառնալը՝ նախարարը շնորհավորել է ոլորտի ներկայացուցիչներին Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ:
Անդրադառնալով զեկուցվող հարցին՝ Վահրամ Դումանյանը նշել է, որ որոշման նախագծով նախատեսվում է 2 մլրդ 232 մլն դրամ գումարի շրջանակում ապահովել մի շարք կրթական, մարզական և մշակութային հաստատությունների շինարարական աշխատանքների կատարումը և նախագծումը, ինչպես նաև գույքային հագեցվածության բարելավումը, մասնավորապես՝
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իր հերթին կարևորելով մանկապարտեզների և դպրոցաշինության ծրագրերը, նշել է, որ պետք է ունենալ հստակ ճանապարհային քարտեզ՝ մինչև 2026 թվականը «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի իրականացման համար:
«Պետք է յուրաքանչյուր պահի տեսնենք, թե ինչ ընթացքում է ծրագիրը, և առաջիկայում կունենանք հստակ պլան, օրինակ՝ 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ քանի դպրոց և մանկապարտեզ պետք է շահագործման հանձնված լինեն: Այսինքն՝ բյուջետային և այլ բաղադրիչներով պետք է համոզված լինենք, որ ճիշտ ժամանակացույցի մեջ ենք»:
Վարչապետը կարևորել է նաև մանկապատանեկան մարզադպրոցների, մարզաձևերի ազգային ֆեդերացիաների և այլ մարզական հասարակական կազմակերպությունների համար մարզական գույքի ձեռքբերման գործընթացը:
Նա հիշեցրել է, որ ընթացքի մեջ է Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզադպրոցի կառուցման ծրագիրը, իսկ Արթուր Աբրահամի անվան մարզադպրոցի կառուցումը նախագծանախահաշվային աշխատանքների փուլում է:
«Կարծում եմ՝ սա լավ պրակտիկա է, որ անվանի մարզիկների անվամբ իրենց բնակավայրերում մարզադպրոցներ են կառուցվում, որը գրավիչ կլինի երեխաների համար»,- նշել է վարչապետը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «Ֆունկցիայի հասկացությունը » և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ : Այս թեմայի ուսումնասիրության նպատակն Ստեղծել քննարկման…
«Воспитание — великое дело: оно решает судьбу человека» (Лев Толстой) Каждый просмотренный мультфильм — часть этого воспитания, особенно если он содержит мораль. Уважаемые коллеги, предлагаю важную и увлекательную тему для…
«Воспитание — великое дело: оно решает судьбу человека» (Лев Толстой) Каждый просмотренный мультфильм — часть этого воспитания, особенно если он содержит мораль. Уважаемые коллеги, предлагаю важную и увлекательную тему для…
Նախագծային ուսուցում նպատակ Ծանոթացնել աշակերտներին Հայաստանի Առաջին Հանրապետության պատմական նշանակության գործիչներին, ուսումնասիրել նրանց գործունեությունը: Զարգացնել 10-րդ դասարանի աշակերտների պատմագիտական մտածողությունը, հայրենասիրությունը:: Խթանել աշակերտների ինքնուրույն ճանաչողական գործունեության հմտությունները, նպաստել
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում>> թեման և սիրով հրավիրում քննարկման: Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության…
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: