Կորեայի Սեուլ և Բույո քաղաքներում կայացել է «Managing World Heritage: People, Nature, Culture 2022» ծրագիրը, որի նպատակն էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում գրանցված հուշարձանների կառավարման լավագույն փորձի փոխանակումը:
Հայաստանյան կողմից ծրագրին մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը:
Ծրագիրը կազմակերպել են ICCROM-ը, IUCN-ը, Նորվեգիայի կլիմայի և շրջակա միջավայրի նախարարությունը, Կորեայի մշակութային կառավարչությունը և Կորեայի մշակութային ժառանգության ազգային համալսարանը: Ավելի քան 180 դիմորդներից ընտրվել էին 21 մասնակիցներ աշխարհի տարբեր երկրներից: Որպես փորձագետներ՝ ներգրավված էին ավելի քան 10 մասնագետներ:
Բոլոր մասնակիցների կողմից նախապես պատրաստվել և ներկայացվել էին զեկուցումներ իրենց հուշարձաններից մեկի վերաբերյալ, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: Հայաստանից ներկայացվել են Սանահինի և Հաղպատի վանքերը, պահպանության ոլորտում առկա մարտահրավերներն ու իրականացվող աշխատանքը:
Մասնագետները ներկայացրել են Համաշխարհային ժառանգության ցանկում նոր օբյեկտ գրանցելու որոշ առանձնահատկություններ, շեշտել կառավարման պլանի պարտադիր առկայության պայմանը, որը չափազանց կարևոր է Հայաստանի համար հետագա քայլերը ճիշտ կազմակերպելու տեսանկյունից: Մասնակիցներին ներկայացվել է կառավարման պլանի նոր ձևաչափը, որը դեռևս պաշտոնապես չի հրապարակվել. մշակման փուլում է:
Բացի տեսական փորձի փոխանակումից՝ կազմակերպվել են այցելություններ Կորեայի՝ Համաշխարհային ժառանգության ցանկերում ընդգրկված ինչպես մշակութային, այնպես էլ բնության հուշարձաններ` ծանոթացնելով տեղերի թանգարաններին, կառավարման համակարգին և հուշարձանների պահպանության վիճակին:
Հուշարձաններ այցելությունների ընթացքում տարածքների զբոսաշրջային երթուղիների կազմակերպման համատեքստում ներկայացվել են պրակտիկ և հետաքրքիր լուծումներ, որոնք նախատեսվում է կիրառել նաև Հայաստանի հուշարձաններում: Այս ուղղությամբ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հետ նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են և շուտով որոշ նորամուծություններ կունենանք:
Վերապատրաստման ծրագրի ավարտին փորձագետների հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա մասնագիտական խորհրդատվությունների և համագործակցությունների վերաբերյալ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Ինտեգրված դասերը հայոց լեզվի և գրականության ուսուցման մեջ առանձնանում են որպես արդյունավետ մանկավարժական մոտեցում, քանի որ ապահովում են լեզվական գիտելիքների և գեղարվեստական մտածողության համադրված զարգացում: Այս առարկաները, լինելով բովանդակային և…
Կատարում ենք գործնական աշխատանք, որտեղ օգնության կգա արվեստը: Ընտրում ենք համապատասխան թեմա, աշակերտներն իրենց պատկերացրած պատկերը նկարում են ( այս տարբերահոս պետք է աշխատեն նախապես ձևավորած խմբերը) , հետո ընդգծում…
Ամփոփման դասի համար (լավ տարբերակ է և՛ հայոց լեզվի, և՛ գրականության համար) հանձնարարեք կազմել խաչբառ՝ հարցերն ընտրելով համապատասխան թեմայից, մեծ ուշադրություն է պահանջում, սիրով են աշխատում: Կարող են աշխատել նաև…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց