ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Համահայկական կրթական խորհրդաժողովը կնպաստի Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանն ու առկա խնդիրների լուծմանը

Օգոստոսի 22, 2022
Սփյուռքի լրատու Լուրեր կազմակերպություններից

Օգոստոսի 16-21-ն Աղվերանում կայացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կազմակերպած Համահայկական կրթական 10-րդ խորհրդաժողովը, որին մասնակցել են աշխարհի 21 երկրների հայկական կրթական կառույցների, Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության կրթության ոլորտի շուրջ 100 ներկայացուցիչներ, անցկացվել են լիագումար և մասնախմբերի 11 նիստեր:

Խորհրդաժողովի փակման արարողությանը ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նա ողջունել է մասնակից ուսուցիչներին, կրթական ոլորտի ներկայացուցիչներին և բարձր գնահատել վերջիններիս ջանքն ու նվիրումը՝ միտված Սփյուռքում հայապահպանության գործին. «Այս խորհրդաժողովն այն հարթակն է, որը հնարավորություն է տալիս բարձրաձայնելու Սփյուռքում կրթական ոլորտի կազմակերպման և իրականացման խնդիրների մասին, կանխորոշելու ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցության ուղիները։ Շարունակե՛ք Սփյուռքում հայ մանուկներին կրթելու ձեր նվիրյալ գործը՝ որպես մեր ինքնության պահպանման մարտիկներ»։

Խորհրդաժողովում ներկայացվել են Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականության հիմնական ուղղությունները, արևմտահայերենին վերաբերող գիտական աշխատանքները, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի, Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի գործունեությունը, ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի, «Էդիտ Պրինտ» հրատարակչության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից սփյուռքի համար իրականացվող ծրագրերը, համագործակցության հնարավոր ուղիները:

Խորհրդաժողովն ամփոփվել է քննարկումների արդյունքներով պայմանավորված բանաձևի նախագծի ընդունմամբ, որն ուղղորդիչ է դառնալու ՀՀ ԿԳՄՍ նախարարության առաջիկա երկու տարիների գործունեության համար: Ներկայացվել է բանաձևի դեռևս աշխատանքային տարբերակը, որը ենթակա է լրամշակման՝ բոլոր կողմերի առաջարկների և դիտողությունների հիման վրա:

Արձանագրվել են մի շարք խնդիրներ, որոնք վերաբերում են տվյալ երկրում բարենպաստ քաղաքական-իրավական պայմանների առկայությանը, հայագիտական և հայրենագիտական առարկաների միասնական կրթական քաղաքականությանը, մեկօրյա և ամենօրյա դպրոցների համար ուսումնամեթոդական համալիրի՝ կրթական-առարկայական ընդհանուր չափորոշիչների, ուսումնական ծրագրերի, դասագրքերի, ուսումնաօժանդակ նյութերի բացակայությանը և այլն:

Որպես լուծում՝ ընդգծվել են մի շարք անհրաժեշտություններ, այդ թվում՝ հետամուտ լինել հայրենաճանաչությանը, հայկական ինքնության պահպանմանը, հայ դպրոցի և Հայաստան-Սփյուռք կապերի զորացմանը, ազգային, հոգևոր, բարոյական և արժանապատիվ նկարագրով հայի կրթությանն ու դաստիարակությանը, մշակել հայրենագիտական առարկաների կրթական չափորոշիչներ՝ Սփյուռքում առկա կրթական ներուժի օգտագործմամբ և տեղական կարիքների հաշվառմամբ, մշակել և իրականացնել Սփյուռքի համայնքների կարիքներին ուղղված հեռավար ձևաչափով կրթության կազմակերպման ծրագրեր (սկզբնական շրջանում առանձին կրթական ծրագրերի մոդուլների տեսքով), օգտագործել արտաքին քաղաքականության միջոցները՝ ի նպաստ հայեցի կրթության ընդլայնման և բովանդակային զարգացման, նպաստել արևմտահայերենի պահպանմանը և խրախուսել դրա գործածությունը։

Մասնակիցները խորհրդաժողովի անցկացումն ու արդյունքները դրական են գնահատել: Ըստ նրանց՝ սա փորձի փոխանակման, համագործակցության ընդլայնման լավ հնարավորություն է, ինչպես նաև խնդիրների հասցեագրման և դրանց լուծմանն ուղղված գործունեության նոր մեկնարկ:

Նշենք, որ խորհրդաժողովը կազմակերպվում է ՀՀ կառավարության աջակցությամբ և 2 տարվա պարբերականությամբ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Մաթեմատիկական ինդուկցիայի մեթոդը

    Թեմայի հեղինակ՝ Nunufar

    Մաթեմատիկական ինդուկցիայի մեթոդ Մաթեմատիկայում լրիվ ինդուկցիան սահմանափակ կիրառություն ունի, քանի որ շատ խնդիրներ ընդգրկում են անվերջ թվով մասնավոր դեպքեր, որոնք քննարկելը մարդու համար գործնականում անհնար է: Իսկ թերի ինդուկցիան կարող…

  • Ինչո՞ւ են որոշ երեխաներ կարդում մեծ հաճույքով, իսկ մյուսները խուսափում գրքից:

    Թեմայի հեղինակ՝ Lianna Ghalechyan

    Միգուցե խնդիրը ոչ թե երեխաների մեջ է, այլ այն միջավայրում, որը մենք ստեղծում ենք: Երբ ընթերցանությունը վերածվում է հետաքրքիր արկածի՝ դերերով կարդալ, պատկերացնել ավարտը, նույնիսկ փոխել պատմության ընթացքը, երեխան սկսում…

  • ​«Զգացմունքների և կերպարի փոխանցումը շարժման միջոցով» -Մնջախաղի մեթոդ

    Թեմայի հեղինակ՝ ՏաթԳրիգ

    Լռության արվեստը. Միմը խոսքի բացակայություն չէ, այլ հոգու հետ խոսելու միջոց, երբ խոսքերն անիմաստ են: Միմերի մտքերը լռության փիլիսոփայություն են, որտեղ ժեստն ավելի կարևոր է, քան խոսքերը, իսկ ճշմարտությունը կայանում…

  • Ֆիզդադարների կիրառումը տարրական դպրոցում:

    Թեմայի հեղինակ՝ Նոնա Ղազարյան

    Տարրական դպրոցում ֆիզիկական դադարները (հաճախ կոչվում են ֆիզկուլտ-դադար, ֆիզդադար կամ դինամիկ դադար) շատ կարևոր և օգտակար միջոց են 6–10 տարեկան երեխաների համար: Դրանք կարճ (սովորաբար 2–5 րոպե) շարժական ընդմիջումներ են…

  • Միջառարկայական ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Torosyan

    Որպես հասարակագիտության ուսուցիչ՝ կարծում եմ, որ միջառարկայական ուսուցումը հատկապես նպատակային է մեր առարկայի պարագայում: Հասարակագիտական թեմաները բնականորեն առնչվում են պատմությանը, քաղաքագիտությանը, իրավագիտությանը, գուցե տարօրինակ հնչի, բայց նույնիսկ՝ գրականությանը, և այդ…