ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հեռավար դաս «Ֆիզիկա» առարկայից

Փետրվարի 27, 2017
Դպրոցական անցուդարձ ՏՀՏ նորություններ

2017թ-ի փետրվարի 21-ին Լոռու մարզի Վանաձորի Ա. Ս. Պուշկինի անվան հ.4 հիմնական դպրոցում անցկացվեց հեռավար դաս «Ֆիզիկա» առարկայից Լոռու մարզի Մղարթի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտների հետ: Դասը վարեց ֆիզիկայի ուսուցչուհի Վեհանուշ Մարտիրոսյանը:

Ուսուցչուհին սահիկահանդեսի միջոցով ամփոփեց հին նյութը՝ «Նյութի կառուցվածքը: Մոլեկուլներ և ատոմներ: Ջերմաստիճանային սանդղակ, ջերմաչափ»: Աշակերտները պատասխանում էին հարցերին, լուծում խնդիրներ: Ուսուցիչը Վենի դիագրամով ներկայացրեց ջերմային և մեխանիկական շարժումների տարբերությունները և նմանությունները:

Սահիկահանդեսի միջոցով ներկայացվեց նաև նոր նյութը՝ «Ներքին էներգիա: Նրա փոփոխման եղանակները»: Ուսուցչուհին բացատրեց՝ ինչ է ներքին էներգիան, քարտեզագրման միջոցով ներկայացրեց նրա փոփոխման եղանակները (աշխատանքի միջոցով և ջերմափոխանակությամբ): Այնուհետև խոսեց նրանցից յուրաքանչյուրի մասին, ներկայացրեց օրինակներ: Բերեց շրջապատում հանդիպող ջերմահաղորդականության, կոնվեկցիայի և ճառագայթային ջերմափոխանակության օրինակներ: Դասն ամփոփեց «Ի՞նչ գիտեինք/ի՞նչ սովորեցինք» մեթոդով:

Դասն անչափ հետաքրքիր էր աշակերտների համար, նրանք ակտիվ մասնակցում էին դասին: Դասի ավարտին ուսուցչուհին գնահատեց աշակերտներին:

Հեռավար դասը նաև տեսանկարահանվեց, որի հղումն է` https://www.youtube.com/watch?v=CyHFfYhIHW8

  • Միջառարկայական կապերը ` սովորողների տրամաբանական մտածողության զարգացման միջոց

    Թեմայի հեղինակ՝ մագա 7

    Ժամանակակից կրթական համակարգում էական նշանակություն ունի սովորողների տրամաբանական մտածողության, ընդհանրացումներ անելու, համեմատելու, տարբեր հարցերի, բնագավառների, խնդիրների վերաբերյալ ընդհանուր եզրեր գտնելու մոտիվացիան: Յուրաքանչյուր օրվա թեման պլանավորելիս ուսուցիչը մտորումների ու փնտրտուքի մեջ…

  • ԱԲ գործիքները դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Shush-shush

    Հարգելի գործընկերներ, Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ տեխնոլոգիան այլևս պարզապես գործիք չէ․ այն դարձել է կրթության լիարժեք գործընկեր: Այսօր ես ցանկանում եմ խոսել մի ուժի մասին, որը փոխում է…

  • ՏՀՏ գործիքները՝ դասապրոցեսի հաջողության գրավական:

    Թեմայի հեղինակ՝ Նաիրա Մելիքյան

    Ժամանակակից կրթական համակարգը թևակոխել է մի նոր դարաշրջան, որտեղ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները (ՏՀՏ) դարձել են առաջընթացի անբաժանելի մասը: Տարրական դպրոցը երեխայի կյանքում հանդիսանում է այն հիմնարար օղակը, որտեղ ձևավորվում…

  • Արհեստական բանականությունը՝ կրթության նորարարական լծակ

    Թեմայի հեղինակ՝ Մարուսյա Բաբայան

    Ավանդական ստատիկ նյութերն այլևս չեն բավարարում արդի աշակերտի կարիքները: Իմ փորձարարական դասերը Խ. Աբովյանի անվան հ. 2 դպրոցում ցույց են տվել, որ ԱԲ-ի միջոցով բովանդակության դինամիկ հարմարեցումը բարձրացնում է ներգրավվածությունը…

  • Անգլերենը՝ հաղորդակցության միջոց

    Թեմայի հեղինակ՝ Սիրանուշ Մելքոնյան

    Հարգելի՛ գործընկերներ, ուզում եմ այսօր խոսել մի շատ կարևոր թեմայի շուրջ: Գաղտնիք չէ, որ անգլերենը աշխարհի ամենատարածված և կարևոր լեզուներից մեկն է հանդիսանում այսօր: Տարբեր երկրների, նրանց մշակույթների և տարբեր…