ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ՀՀ բուհերի և «STARMUS» միջազգային փառատոնի միջև կնքվել են փոխըմբռնման հուշագրեր

Օգոստոսի 5, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ մի շարք բուհերի և «STARMUS» գիտության, արվեստի ու երաժշտության միջազգային փառատոնի միջև կնքվել են փոխըմբռնման հուշագրեր՝ ամրագրելով համագործակցության եզրերն ու ընձեռվող հնարավորությունները:

Մասնավորապես հուշագրեր են ստորագրվել Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Հայաստանի պետական   տնտեսագիտական   համալսարանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի, Հայ-ռուսական համալսարանի, ինչպես նաև «ԱՅԲ» կրթական հիմնադրամի հետ:

Համագործակցության շրջանակում կողմերը կմիավորեն իրենց ջանքերը Հայաստանում գիտության հանրահռչակման ուղղությամբ՝ դրանով իսկ ապահովելով «STARMUS» փառատոնի հիմնական նպատակը՝ ոգեշնչել և կրթել հետազոտողների հաջորդ սերնդին:

Համագործակցության մյուս շրջանակում 2022 թվականի սեպտեմբերից աշխարհահռչակ «STARMUS» փառատոնի խոսնակները, այդ թվում՝ Նոբելյան մրցանակակիրներ, դասախոսություններ կկարդան վերոնշյալ ուսումնական հաստատություններում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • 🎨Գույների համերաշխություն. Ներառականությունը որպես արվեստ

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    📝«Ներառականությունը ոչ թե առանձին սովորողի համար հարմարեցված ծրագիր է, այլ բոլոր սովորողների համար ստեղծված սիրո և ընդունման մթնոլորտ: Մեր նպատակը ոչ թե նմանեցնելն է, այլ տարբերությունների մեջ ներդաշնակություն գտնելը»: Ֆրիդա…

  • «Կապույտ տան արվեստը»

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    Այս նկարը պատկերում է հանճարեղ Frida Kahlo-ին իր ամենասիրելի վայրերից մեկում՝ Կոյոականի «Կապույտ տան» (Casa Azul) այգում: Այս վայրը ոչ միայն նրա տունն էր, այլև նրա ոգեշնչման աղբյուրը, որտեղ ամեն…

  • eTwinning. Երբ դասասենյակի պատերը դառնում են թափանցիկ

    Թեմայի հեղինակ՝ Ժենիկ Մեսրոպյան

    ՈղջոÕœւյն, թանկագին eTwinner-ներ և կրթական նորարարություններով հետաքրքրված գործընկերներ: Արդեն տևական ժամանակ է, ինչ իմ դասասենյակում «սահմաններն» անհետացել են: eTwinning հարթակը մեզ համար դարձել է ոչ միայն համագործակցության վայր, այլև մի…

  • ԱԲ գործիքները կրթության մեջ

    Թեմայի հեղինակ՝ ԼԻԱՆԱ Եղիազարյան

    ԱԲ գործիքները կրթության մեջ. նորարարություն, արդյունավետություն և պատասխանատու կիրառություն Ժամանակակից կրթական համակարգի առաքելությունը դուրս է գալիս սոսկ գիտելիքի փոխանցման սահմաններից՝ կենտրոնանալով մարդակենտրոն մոտեցման վրա, որտեղ տեխնոլոգիան պետք է ծառայի մարդուն,…

  • Տարեվերջյան ամփոփում նախագծային մեթոդով 4-րդ դասարանում

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    «Հարգելի՛ գործընկերներ, քանի որ մոտենում ենք ուսումնական տարվա ավարտին, ցանկանում եմ քերականական և լեզվական թեմաներն ամփոփել ոչ թե ստանդարտ թեստերով, այլ փոքրիկ նախագծերով: Օրինակ՝ մտածում եմ առաջարկել աշակերտներին Canva-ով պատրաստել…