ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ը նախաձեռնում են մեծանուն հայ քանդակագործ Արա Հարությունյանի «Փառք աշխատանքին» քանդակի վերականգնման հարցերի վերաբերյալ մասնագիտական հանրային քննարկում, որը տեղի կունենա 2022 թ. օգոստոսի 5-ին՝ ժամը 14:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում: Գրանցման վերջնաժամկետը՝ օգոստոսի 3-ը, ժամը՝ 18:00:
Արա Հարությունյանի «Փառք աշխատանքին» քանդակը, որն առավել հայտնի է «Բանվորի արձան» անվանումով, դասվում է հայկական մոնումենտալ արձանագործության նշանակալի ստեղծագործությունների շարքին: Խորհրդային կարգերի փլուզումից հետո՝ 1997 թվականին, քանդակը` որպես խորհրդային հասարակարգի գաղափարաբանությունը խորհրդանշող ստեղծագործություն, ապամոնտաժվել ու մասնատվել էր, և շուրջ երկու տասնամյակ վերջինիս գտնվելու վայրն անհայտ է եղել:
Դեռևս 2021 թվականից նախարարությունը, համագործակցելով քանդակագործի ժառանգների հետ, աշխատանքներ է նախաձեռնել քանդակի հայտնաբերման ուղղությամբ, որի առանձին մասերը գտնվել են և ներկայում ժամանակավորապես ցուցադրվում են Հայաստանի ազգային պատկերասրահում:
«Բանվորի արձանի» վերականգնման և տեղակայման հետ կապված հարցերը քննարկելու նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից ստեղծվել է աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկվել են ԿԳՄՍ, Ֆինանսների նախարարությունների, Քաղաքաշինության կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի, Նկարիչների միության, «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները, ինչպես նաև քանդակագործի ժառանգները:
Նշենք, որ 2022 թ. հուլիսի 27-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում՝ Արա Հարությունյանի «Փառք աշխատանքին» քանդակի վերականգնման վերաբերյալ:
Հարցերի և գրանցման համար զանգահարել «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ, Աննա Եղիազարյանին, հեռ.՝ 099-58-43-12:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Ինտեգրված դասերը հայոց լեզվի և գրականության ուսուցման մեջ առանձնանում են որպես արդյունավետ մանկավարժական մոտեցում, քանի որ ապահովում են լեզվական գիտելիքների և գեղարվեստական մտածողության համադրված զարգացում: Այս առարկաները, լինելով բովանդակային և…
Կատարում ենք գործնական աշխատանք, որտեղ օգնության կգա արվեստը: Ընտրում ենք համապատասխան թեմա, աշակերտներն իրենց պատկերացրած պատկերը նկարում են ( այս տարբերահոս պետք է աշխատեն նախապես ձևավորած խմբերը) , հետո ընդգծում…
Ամփոփման դասի համար (լավ տարբերակ է և՛ հայոց լեզվի, և՛ գրականության համար) հանձնարարեք կազմել խաչբառ՝ հարցերն ընտրելով համապատասխան թեմայից, մեծ ուշադրություն է պահանջում, սիրով են աշխատում: Կարող են աշխատել նաև…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց