ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայ մարզիկները օլիմպիական մանկապատանեկան փառատոնին մասնակցել են նոր հեծանիվներով

Հուլիսի 29, 2022
Սպորտային լուրեր

Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սաներ Արթուր Վարելջանը և Նարեկ Դավթյանը՝ ավագ մարզիչ Սամվել Վարդազարյանի և տեխնիկական մեխանիկ Եղիշե Պետրոսյանի ուղեկցությամբ, Սլովակիայում մասնակցել են օլիմպիական մանկապատանեկան փառատոնին։

Հայ հեծանվորդները մանկապատանեկան փառատոնին մասնակցել են երկու բավականին թանկարժեք հեծանիվներով, որոնք ԽՍՀՄ սպորտի վարպետ, ամերիկահայ Հրաչ Գևրիկյանի, Հեծանվային սպորտի զարգացման ասոցիացիայի տնօրեն Նարե Պետրոսյանի և «Armenia Fund»-ի տնօրեն Ազատուհի Կարաօղլանյանի համատեղ ջանքերով և ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ տրամադրվել էր Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցին (ՀՍՕՄՄ)։

«Շատ մեծ աշխատանք տարվեց, որպեսզի հեծանիվները հասնեն մեզ, ու մեր մարզիկները կարողանան մարզումներ անցկացնել՝ օլիմպիական փառատոնին մասնակցելու համար»,- ասում է Հեծանվային սպորտի ՕՄՊՄԴ տնօրեն, ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը:

Սլովակիայի Բանսկա Բիստրիցա քաղաքում ընթացող փառատոնում հայ հեծանվորդները, սակայն, դուրս են մնացել մրցանակային տեղերի համար պայքարից: Արմեն Գյոզալյանի խոսքով՝ մրցման հենց մեկնարկում մի խումբ հեծանվորդներ ընկել են, ինչի արդյունքում պայքարը բարդացել է.

«Խումբը բաժանվել է երկու մասի: Մեր հեծանվորդները ստիպված են եղել այն ոտքով շրջանցել՝ հեծանիվները պահած: Արդյունքում՝ խմբի կարևոր մասն առաջ է անցել: Սա չեմ ասում արդարանալու համար: Առհասարակ, ես նման սովորություն չունեմ, բայց իսկապես սպորտային բախտը մեր կողմից չի եղել: Տղաները մինչև վերջ պայքարել են: Թե՛ իմ, թե՛ մարզչական անձնակազմի սպասելիքներն իրականում շատ մեծ էին: Ցավոք, այսպես ստացվեց: Ամեն դեպքում, ամեն ինչ դեռ առջևում է: Պատանեկան շրջանն ավարտում ենք և սկսում երիտասարդական փուլը: Վստահ եմ՝ հետագայում առիթներ կունենանք մեր ազգին ուրախացնելու»,- ասում է Արմեն Գյոզալյանը:

Գյոզալյանի խոսքով՝ տղաները որևէ տեխնիկական խնդիր չեն ունեցել՝ կապված նոր հեծանիվների հետ, պարզապես բախման արդյունքում կորցրել են իրենց դիրքերն ու չեն կարողացել վերականգնել. «Դա էլ անխուսափելի է եղել: Որքան էլ դու ուշադիր լինես, դիմացինիդ պատճառով կարող ես շատ բարդ խնդիրների առջև կանգնել ամբողջ մրցման ընթացքում»:

Նշենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն աջակցությամբ ՀՍՕՄՄ-ը հունիսի 29-30-ն անցկացրել է ԽՍՀՄ սպորտի վարպետ Հրաչ Գևրիկյանին նվիրված մրցաշարը, որին մասնակցել են նաև Վրաստանի պատանեկան հավաքականի հեծանվորդները:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: