Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի նախաձեռնությամբ կրթության որակի շաբաթվա շրջանակներում այսօր Հայաստանի ամերիկյան համալսարանում մեկնարկել է «Որակը լսարանում՝ գնահատման համակարգի բարելավում» թեմայով երկօրյա համաժողովը:
Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Շվեյցարիայի հավատարմագրման և որակի ապահովման գործակալության նախագահ, Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ANQA) խորհրդի անդամ Քրիստոֆ Գրոլիմունդը հայտարարել է, որ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը դարձել է ANQA լիիրավ անդամ: Նշվել է, որ Հայաստանը տարածաշրջանում առաջին երկիրն է, որ անդամակցում էANQA-ին:
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, շնորհավորելով ՈԱԱԿ-ին և կրթական համակարգի ներկայացուցիչներին ANQA անդամակցության առթիվ, նշել է. «Փոքր երկրները կարող են իրենց կրթությունը զարգացնել միմիայն մեծ քաղաքակրթական դաշտում: Եվ անդամակցությունը եվրոպական կառույցին նաև վստահության քվե է այն գործընթացներին, որ այսօր տեղի են ունենում Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում»,-նշել է նախարարը` կարևորելով նաև առաջիկայում սպասվող ծրագրային հավատարմագրման գործընթացը: «Չի կարող լինել ինստիտուցիոնալ հավատարմագրում` առանց ծրագրային հավատարմագրման: Այն շատ կարևոր է և ուղղակիորեն առնչվում է որակին»,-շեշտել է Լևոն Մկրտչյանը:
ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանի խոսքով` ANQA-ին անդամակցությունը նշանակում է, որ Հայաստանում կարելի է դնել նման հավակնոտ նպատակներ և հասնել դրան:
Համաժողովի մասնակիցները քննարկել են, թե ինչպիսի գնահատում են ակնկալում բուհից ուսանողը, գործատուն և դասախոսը: Գործատուները կարևորել են, որ ուսանողներն իրենց մոտ գան որոշակի գործնական հմտություններով, իսկ որպես դրա ապահովման միջոց` առաջարկել, որ իրենք էլ ներգրավվեն ուսանողի գնահատման գործընթացում:
«Որակը լսարանում՝ գնահատման համակարգի բարելավում» թեմայով համաժողովի շրջանակներում վաղը կներկայացվեն կլաստերային աուդիտի նպատակը, չափանիշները, ոլորտները: Կհաջորդեն ոլորտային աշխատաժողովներ` նվիրված կլաստերային աուդիտի չափանիշների քննարկմանը: Կներկայացվի նաև որակի ապահովման ոլորտի միջազգային փորձը` Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Շվեյցարիայի օրինակով:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Ինչպես եմ ես հաղթահարում մաթեմատիկական խնդիրների լուծման դժվարությունները տարրական դպրոցում Տարրական դասարանում ես նկատել եմ, որ խնդիրների լուծման դժվարությունները հիմնականում կապված են ոչ թե հաշվարկի, այլ խնդրի ընկալման հետ: Երեխան…
Շարադրությունը և փոխադրությունը հայոց լեզվի ուսուցման կենտրոնական միջոցներ են, որոնք օգնում են զարգացնել աշակերտների համակարգված մտածողությունը, ստեղծագործական կարողությունները և արտահայտչամատուցողական հմտությունները: Շարադրությունը սովորողների մտքերը կազմակերպելու և գաղափարները կառուցված ձևով ներկայացնելու…
Հարգելի գործընկերներ,այսօր ուզում եմ քննարկել մի շատ կարևոր հարց,որը հաճախ տալիս ենք ինքներս մեզ <<Խրախուսել ,թե Պատժել>> ծուլացող աշակերտներին: Խրախուսանքը որպես դասավանդման մեթոդ Ես փորձում եմ իմ 3րդ դասարանի աշակերտին…
Ողջույն բոլորին: Այսօր շատ է խոսվում այն մասին, որ մարդիկ քիչ են կարդում, իսկ հայ հեղինակներին՝ առավել ևս: Բայց մյուս կողմից՝ տեսնում ենք գրքի փառատոնների հերթերն ու նոր անունների հայտնությունը:…
ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՐՈՆՔ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԱՌԱՐԿԱՅԻ ԴԱՍԱԺԱՄԻՆ ԽԱՌԱՏԱՅԻՆ ԵՎ ՖՐԵԶԵՐԱՅԻՆ ՀԱՍՏՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՎ 1. Գործնական հմտությունների ձևավորում Հաստոցների օգտագործումը հնարավորություն է տալիս սովորողներին տեսական գիտելիքները կիրառել գործնականում: Նրանք սովորում են նյութերի…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց