ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Բաց դաս Կապանի հ.2 ավագ դպրոցում

Փետրվարի 23, 2017
Դպրոցական անցուդարձ

  Դասի նպատակը թեմային բնորոշ հասկացություններին տիրապետելն է, աշխարհագրական թաղանթի հատկանիշների ուսումնասիրումը:

  Դասարանը բաժանված էր խմբերի: Յուրաքանչյուր խումբ ներկայացնում էր որևէ երկրաբանական դարաշրջան քարոլորտում, ջրոլորտում, մթնոլորտում և կենսոլորտում ընթացող երևույթներով: Խմբերը տևական են ու տարակազմ, յուրաքանչյուրում ընդգծված են փորձագետ-մասնագետներ աշխարհագրությունից, երկրաբանությունից, բուսաբանությունից և կենդանաբանությունից:

   Դասի խնդիրը երևույթների զարգացման ընթացքի, խմբային աշխատանքում անհատական գործելակերպի զուգորդման կարողությունների, միջառարկայական կապերի և մասնագիտական կողմնորոշման զարգացումն է: Որպես աշխատանքի ձև էր ընտրվել ռեֆերատների, տեսասահիկների, պաստառների և էլեկտրոնային ցուցադրումների կազմումն ու ներկայացումը:

   Կշռադատման փուլում կատարվեց թեստային առաջադրանքի փոխադարձ հարցում և ինքնագանահատում, իսկ միավորային գնահատումը կատարվեց հետազոտական աշխատանքի և թեստային առաջադրանքի էլեկտրոնային ստուգմամբ:

   Դասը եզրափակվեց «Աշխարհագրական թաղանթի զարգացումը մեկուկես րոպեի ընթացքում» տեսաֆիլմի դիտմամբ: