ԵՄ կողմից ֆինանսավորվող «EU4Culture» («ԵՄ-ը՝ մշակույթի համար») ծրագիրը հայտարարում է շարժունակության դրամաշնորհների երկրորդ մրցույթը՝ աջակցելու Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի ու Մոլդովայի արվեստագետներին և մշակույթի ոլորտի մասնագետներին:
Դիմելու իրավունք ունեն մշակութային բոլոր բնագավառներում գործունեություն ծավալող 18 տարեկանից բարձր արվեստագետները կամ մասնագետները, ովքեր նշված երկրների քաղաքացիներ են կամ օրինական բնակիչներ:
Մրցույթը բաց է պրակտիկայի, ճանաչողական այցերի, համաժողովների, մասնագիտական զարգացման, ինչպես նաև գիտելիքի փոխանակումն ու միջմշակութային երկխոսությունը խթանող այլ հնարավորությունների համար:
Մրցույթն ուղղված է աջակցելու կարճաժամկետ (7-10 օրացուցային օր), միջնաժամկետ (մինչև 5 շաբաթ) և երկարաժամկետ (մինչև 12 շաբաթ) շարժունակության գործողություններին՝ համապատասխանաբար մինչև 1500, մինչև 3500 և մինչև 5000 եվրոյի չափով, ինչպես նաև վիրտուալ շարժունակության գործողություններին (որոնք ճանապարհորդություն չեն ենթադրում, բայց ներառում են առցանց մասնակցություն այլ երկրում տեղի ունեցող միջոցառմանը)՝ մինչև 1000 եվրոյի չափով։
Շարժունակության ծրագրերը կարող են իրականացվել 2022 թվականի հոկտեմբերի 17-ից մինչև 2023 թվականի հոկտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում՝ ԵՄ անդամ երկրներում, ԵՄ գործընկեր երկրներում և եվրոպական այլ երկրներում:
Դիմորդները, առցանց հայտի ձևն օգտագործելով, պետք է պատրաստեն միջազգային շարժունակության գործողության բյուջեի հետ կապված գործողությունների ծրագիր և այն ներկայացնեն Գյոթե ինստիտուտի հայտերի ընդունման պորտալի (GAP) միջոցով:
Մրցույթին դիմելու վերջնաժամկետը 2022 թ. օգոստոսի 31-ն է։
«EU4Culture» ծրագիրն իրականացվում է Գյոթե ինստիտուտի գլխավորած կոնսորցիումի կողմից, որում ներգրավված են նաև Չեխական կենտրոնները, Դանիական մշակութային ինստիտուտը և Վրաստանում ֆրանսիական ինստիտուտը: Ծրագիրը 2022-2024 թվականներին, ընդհանուր առմամբ, կհայտարարի շարժունակության դրամաշնորհների վեց մրցույթ և կտրամադրի մինչև 250 անհատական դրամաշնորհ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Միգուցե խնդիրը ոչ թե երեխաների մեջ է, այլ այն միջավայրում, որը մենք ստեղծում ենք: Երբ ընթերցանությունը վերածվում է հետաքրքիր արկածի՝ դերերով կարդալ, պատկերացնել ավարտը, նույնիսկ փոխել պատմության ընթացքը, երեխան սկսում…
Լռության արվեստը. Միմը խոսքի բացակայություն չէ, այլ հոգու հետ խոսելու միջոց, երբ խոսքերն անիմաստ են: Միմերի մտքերը լռության փիլիսոփայություն են, որտեղ ժեստն ավելի կարևոր է, քան խոսքերը, իսկ ճշմարտությունը կայանում…
Տարրական դպրոցում ֆիզիկական դադարները (հաճախ կոչվում են ֆիզկուլտ-դադար, ֆիզդադար կամ դինամիկ դադար) շատ կարևոր և օգտակար միջոց են 6–10 տարեկան երեխաների համար: Դրանք կարճ (սովորաբար 2–5 րոպե) շարժական ընդմիջումներ են…
Որպես հասարակագիտության ուսուցիչ՝ կարծում եմ, որ միջառարկայական ուսուցումը հատկապես նպատակային է մեր առարկայի պարագայում: Հասարակագիտական թեմաները բնականորեն առնչվում են պատմությանը, քաղաքագիտությանը, իրավագիտությանը, գուցե տարօրինակ հնչի, բայց նույնիսկ՝ գրականությանը, և այդ…
Հարգելի՛ գործընկերներ, մենք ապրում ենք տեղեկատվական գերհագեցված դարաշրջանում, որտեղ երեխան ամեն օր բախվում է հարյուրավոր տեսողական ու թվային ազդակների: Այս պայմաններում ընթերցասիրության ձևավորումը դառնում է ոչ միայն լեզվական հմտության զարգացում,…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց