«Ժամանակի ակունքներից ես գալիս դու, իմ հա՛յ լեզու, դարերի լեռնապարերի վրայով …»
Սիլվա Կապուտիկյան
Լճաշեն գյուղի Ա. Տեր- Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում փետրվարի 21-ին 5-10-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ Հայոց լեզվի և գրականության առարկայական մեթոդական միավորումը կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված Մայրենիի օրվան:
Դասասենյակում Մ.Մաշտոցի և Հովհ. Թումանյանի մեծադիր նկարներն էին, հայոց անմահ այբուբենը, գրքեր, ծաղիկներ…
Խոսուն էին ասույթները՝ «Որ զրնգա արևի տակ հավետ պայծառ հայոց լեզուն», «Ապրեց մեր լեզուն՝ Ոսկեղենիկը մեր մեսրոպազուն, շողաց, հուրհրաց նա բոցի նման»…
Աշակերտները ներկայացրին Մայրենիի անցած հազարամյա ճանապարհը, նրա տեղն ու դերը մեր կյանքում՝ արժևորելով լեզուն՝ որպես մեր գոյության հիմք: Մայրենի լեզու, քանի որ լեզուն ազգի մայրն է: Ուրեմն, ամեն ինչից բարձր գնահատենք, ամեն ինչից թանկ ու նվիրական պահենք ու պահպանենք մեր մենամեծ և միակ անկորնչելի գանձը՝ հայոց լեզուն…
Մայրենիին նվիրված հուզառատ ասմունքը, սահուն խոսքը, երգերի գեղեցիկ կատարումը հաճելի և անմոռաց պահեր պարգևեցին ներկաներին:
Միջոցառման մասնակիցներին և ներկաներին ողջունեց դպրոցի տնօրեն Աիդա Մուրադյանը՝ հորորելով սիրել, սովորել, գեղեցկացնել անաղարտ պահել մեր Ոսկեղենիկ Մայրենին…
«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկաների առարկայական մեթոդական միվորման նախագահ՝ Ջ.Դանիելյան
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան