ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Տոնդ շնորհավոր, իմ բարի ու լուռ ընկեր

Փետրվարի 23, 2017
Դպրոցական անցուդարձ

Հովհաննես Թումանյանի ծննդյան և գրքի տոնի առթիվ Աբովյան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի  5բ դասարանի դասղեկ Ա.Քոչարյանի գլխավորությամբ կազմակերպվեց դասղեկի ժամ:

Աշակերտները ներկայացրին գրքի կարևորությունը մեր կյանքում,փառաբանեցին Հ. Թումանյանի անմահ գործունեությունը և բեմադրեցին «Սուտասան» հեքիաթը անգլերենով: Ծանոթացրին մատենագրության պատմությանը և գովերգեցին Հայոց աշխարհն ու հայոց լեզուն: Դասի ավարտին աշակերտները նվիրեցին գրքեր՝ որպես հավերժ հիշատակ իրենց ընկերներից՝ խոստանալով կարդալ և պահպանել դրանք: