ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հոգու տոն

Փետրվարի 23, 2017
Դպրոցական անցուդարձ

Փետրվարի 21-ին Աբովյանի Վիկտոր Համբարձումյանի անվան  N10 հիմնական դպրոցում տոնական տրամադրություն էր: Գիրք նվիրելու գեղեցիկ և հաճելի տոնը նշվեց  բոլոր դասարաններում դասղեկների նախաձեռնությամբ: IVե դասարանի դասվար Ա.Չոմարյանը ևս պատրաստել էր մի գեղեցիկ դաս՝  նվիրված մայրենի լեզվին: Թեման ինքնին շատ խոսուն և բազմաբովանդակ է, երեխաներն իրենց պատրաստվածությամբ, գեղեցիկ խոսքով դասը կառուցեցին դասվարի հետ միասին: Գունեղ և  զարդանախշ մտահղացումներով կառուցված դասը ուսանելի էր և խրախուսելի: Դասի վերջում երեխաները միմյանց գիրք նվիրեցին՝ օրը դարձնելով տոն: