ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մարզական կյանքը դպրոցում

Փետրվարի 23, 2017
Դպրոցական անցուդարձ

Այսօր Հրազդանի Վ. Սարոյանի անվան № 11 հիմնական դպրոցի ֆիզկուլտուրայի դահլիճում մարզական իսկական տոն էր:

Մրցասպարեզ էին դուրս եկել 2-րդ «Ա» և 2-րդ«Ե» դասարանների՝«Բողբոջներ» և «Ծիլեր» թիմերը (ֆիզկուլտուրայի ուսուցիչ՝ Մեհրի Գեղամյան):
Մարզադահլիճը լեփ-լեցուն էր. երեխաներին ծափերով ոգևորում էին ծնողները, աշակերտները, ուսուցիչները, նույնիսկ մրցահրապարակում էին նաև մրցող դասարանների դասվարները:

Մրցող թիմերի և՛ աշակերտների, և՛ ծնողների, և՛ դասվարների տրամադրվածությունը մարտական էր. ոչ մի փոխզիջում. միայն ու միայն հաղթանակ:
Ուսուցչուհու կողմից կազմված ծրագրի համաձայն մրցապայքարին մասնակցեցին նաև երկու թիմերից մեկական ծնողներ, որոնք հինգական գնդակներ պետք է նետեին զամբյուղ:

Համառ ու անզիջում պայքարն ավարտվեց ոչ ոքի: Երկու թիմերն էլ դպրոցի տնօրենի կողմից արժանացան պատվոգրերի, իսկ ֆիզկուլտուրայի ուսուցչուհին և ծնողները՝ շնորհակալության:

 

Ա. Գրիգորյան
ՄԿԱ գծով տնօրենի տեղակալ