ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է ՄԱԿ-ի «Մարդկային անվտանգության բարելավումը Հայաստանի համայնքներում» ծրագրի ամփոփիչ քննարկմանը և եզրափակիչ նիստին:
Քննարկմանը ներկա են եղել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ՏԿԵՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Սիլվիա Մեստրոնին, ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նանա Սկաուին և ծրագրում ներառված ՄԱԿ-ի գործակալությունների այլ ներկայացուցիչներ: Հանդիպման առցանց միացել էր ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է, որ ՄԱԿ-ի աջակցությամբ իրականացվող այս ծրագրի շնորհիվ, մասնավորապես՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից իրականացվել են կարևոր քայլեր: Փոխնախարարն առանձնացրել է մի շարք դպրոցների համար աղետների դիմակայման պլանների մշակումը, արտակարգ իրավիճակներում գործելու և աղետների դիմակայմանն ուղղված երիտասարդների կարողությունների զարգացումը, ինչպես նաև նախադպրոցական ցանցի ընդլայնման աշխատանքները։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նաև շնորհակալություն է հայտնել ներկաներին սերտ համագործակցության համար` նշելով, որ ՄԱԿ-ի կառույցների հետ համատեղ ծրագրերի իրականացումը բարենպաստ միջավայր է ապահովում կրթության զարգացմանը և կրթության բովանդակության բարելավման համար:
«Մարդկային անվտանգության բարելավումը Հայաստանի համայնքներում» ծրագրի կազմակերպիչներն իրենց հերթին կարևորել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ շարունակական համագործակցությունը` շեշտելով կրթության բաղադրիչի գերակայությունը Կայուն զարգացման գլոբալ օրակարգի և Հայաստանի Հանրապետությունում համայնքային խոշորացման բարեփոխումների արդյունավետ իրականացման համատեքստում:
ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ իրականացվող ծրագիրը ֆինանսավորվում է ՄԱԿ-ի մարդկային անվտանգության հիմնադրամի միջոցներով, ՄԱԿ-ի 6 գործակալությունների, մասնավորապես` Զարգացման ծրագրի, Մանկական հիմնադրամի, Արդյունաբերական զարգացման, Պարենի համաշխարհային ծրագրի, Պարենի և գյուղատնտեսության, Միգրացիայի միջազգային կազմակերպությունների կողմից:
Եզրափակիչ նիստում ներկայացվել են ծրագրի արդյունքները, որոնք հիմնականում ուղղված են մարդկային անվտանգության մակարդակի բարելավմանը, մասնավորապես՝ համայնքային դիմակայունությանը, սոցիալական պաշտպանությանը, տնտեսական և պարենային անվտանգության ուժեղացմանը, ապրուստի և կայուն աշխատանքային հնարավորությունների և կարողությունների զարգացմանը:
Ծրագրի կառավարման խորհրդում ներգրավված են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Էկոնոմիկայի, Արտակարգ իրավիճակների, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների ներկայացուցիչները և ծրագիրն իրականացնող ՄԱԿ-ի գործակալությունների ղեկավարները:
Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրականացմանը՝ անդրադառնալով մարդկային անապահովության հիմնարար պատճառներին Լոռի, Շիրակ և Տավուշ մարզերի խոշորացված Ամասիա, Ալավերդի, Բերդ և Թումանյան համայնքների խոցելի բնակչության համար:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի՛ գործընկերներ, տեսնելով Ձեր հետաքրքրությունը՝ կիսվում եմ մի գաղտնիքով, որը երեկ փորձարկեցի իմ 4-րդ դասարանում: Օգտագործեցի ԱԲ-ն, որպեսզի ստեղծեմ պատմական հերոսի «Վիրտուալ զրուցակից»: Աշակերտները հնարավորություն ունեցան «հարցեր տալ» հերոսին և…
«Հարգելի՛ գործընկերներ, ևս մեկ հետաքրքիր փորձ իմ 4-րդ դասարանցիների հետ: Այս անգամ ԱԲ-ն օգտագործեցինք մեր շարադրությունների հերոսներին «կենդանացնելու» համար: Երեխաները նկարագրում էին իրենց մտքի հերոսին, իսկ ԱԲ-ն վայրկյանների ընթացքում ստեղծում…
«Հարգելի՛ գործընկերներ, Ուզում եմ կիսվել մի փոքրիկ «գաղտնիքով», որը երեկ փորձարկեցի իմ 4-րդ դասարանում և ստացա սպասվածից ավելի մեծ արդյունք: Օգտագործեցի ԱԲ-ն՝ ստեղծելու համար «Վիրտուալ զրուցակից» պատմական հերոսի կերպարով: Երեխաները…
Կարդալով Եղիշե Չարենց և Գևորգ Էմին .. Անցնում են նրանք:ÖŠՈւ նրանց երթից, Աչքերը հառած քարերին խաղաղ` Հանկարծ բաժանվում ու մոտ է գալիս Մի կապուտաչյա գանգրահեր տղա: ...Հետո կարծրացած փոշին է…
Հարգելի՛ գործընկերներ, Իմ մանկավարժական փորձը ցույց է տալիս, որ դասի արդյունավետությունը մեծապես պայմանավորված է սովորողների ակտիվ ներգրավվածությամբ ուսումնական գործընթացում: Երբ սովորողը դառնում է ոչ միայն լսող, այլ՝ մտածող, հարցադրող և…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց