ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայ լեզուն տունն է հայուն

Փետրվարի 23, 2017
Դպրոցական անցուդարձ

Փետրվարի 21-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի դահլիճում տոնական բարձր տրամադրություն էր. 4բ դասարանի աշակերտները նշում էին մայրենի լեզվի օրը: Միջոցառման ընթացքում աշակերտները ներկայացրին հայոց լեզվի հաղթական ուղին, հայ և օտարազգի նշանավոր մարդկանց ասույթները մեր լեզվի մասին, առածներ լեզվի մասին, բեմականացրին Եզոպոսի՝ լեզվի մասին պատմությունը, Բայրոնի՝ հայերի և հայոց լեզվի հանդեպ ունեցած ջերմ համակրանքի խոսքեր, արտասանեցին բանաստեղծություններ: Միջոցառման նպատակը հայոց լեզվի նկատմամբ սիրո և հոգատար վերաբերմունքի դաստիարակություննէր, «Հայ լեզուն տունն է հայուն» մտքի գիտակցումը  և մեր լեզվի պահպանության կարևորումը:

 

Կազմակերպիչ՝  4բ դասարանի դասղեկ` Գ.Աթայան