ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանություն է տրվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին, որն հաջորդաբար քննարկվելու է Ազգային ժողովում:
Նոր կարգավորմամբ վերականգնվում է ակադեմիական կրթության հիմքով իրավունքը ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում` Կառավարության սահմանած առաջնահերթություններով:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հարցի զեկուցման ժամանակ նշել է, որ 2017 թվականին կատարված օրենսդրական փոփոխություններով ՀՀ բուհեր ընդունված արական սեռի քաղաքացիները, անկախ ցուցաբերած արդյունքից, չեն ստանում տարկետում` բացառությամբ առարկայական օլիմպիադաների մրցանակակիրների, որոնց թիվն առանձնապես մեծ չէ: Գործող իրավակարգավորմամբ` բակալավրի կրթական ծրագրով տարկետում տրամադրվում է բուհերի վարկանիշավորման միջազգային սանդղակի` shanghairanking.com կայքի տվյալ տարվա ցանկի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատություններում սովորելու, իսկ մագիստրատուրայում և ասպիրանտուրայում` նաև համապատասխան նվաճումներ ունենալու դեպքում: Նշանակալի նվաճումների հաշվարկը կատարվում է կարգով սահմանված մեթոդաբանությամբ` ըստ համապատասխան միավորների:
«Ըստ էության, ՀՀ բուհերում սովորողները զրկված են տարկետում ստանալու հնարավորությունից: Որպես այլընտրանք՝ այս պահին գործում է միայն օտարերկրյա բուհերում սովորելու հնարավորությունը, որը, ինչպես ցույց է տալիս վերջին մի քանի տարիների փորձը, չի նպաստում հայաստանյան բուհերի կրթության որակի բարելավմանը, քանի որ ՀՀ-ում գործող բուհերը շատ տաղանդավոր ուսանողների համար դառնում են ոչ մրցունակ: Մեր բուհերը կորցնում են լավագույն ուսանողներին, իսկ պետությունը` ապագայում սեփական գիտելիքները գիտության և մասնագիտական ոլորտում կիրառող մի շարք բարձրակարգ մասնագետներին»,- նշել է Վահրամ Դումանյանը:
Համաձայն նախարարի զեկուցման` առաջարկվող նոր կարգավորմամբ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածն առաջարկվում է լրացնել նոր՝ 7-րդ մասով հետևյալ բովանդակությամբ՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է նաև բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորողին: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու կարգը և պայմանները, ինչպես նաև բուհերի և բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով համապատասխան մասնագիտությունների ցանկը սահմանում է Կառավարությունը»:
Առաջարկվող հաջորդ փոփոխությամբ` կերկարաձգվի կրթության հիմքով տարկետում ստացած քաղաքացիների բանակ զորակոչի տարիքային շեմը` ներկա 27 տարեկանի փոխարեն սահմանելով 28 տարեկանը: Նախարար Վահրամ Դումանյանի պարզաբանմամբ` նմանօրինակ լուծման գնալու անհրաժեշտությունը պայմանավորված է կրթության շարունակականության չընդհատման կարևորմամբ, որպեսզի տարկետում ստացած քաղաքացիներն ուսումնառության վերջին տարում գիտական թեզի պաշտպանությունը ստիպված չլինեն ընդհատել` հաշվի առնելով, որ 12-ամյա հանրակրթության համակարգով սովորողները դպրոցն ավարտում են 18-19 տարեկանում և բարձրագույն կրթության բոլոր երեք աստիճաններով կրթությունը շարունակելու դեպքում (դա պահանջում է առնվազն 9 տարվա ուսումնառություն` բակալավրիատ+մագիստարատուրա+ասպիրանտուրա` 4+2+3) 27 տարեկանում չեն հասցնում ավարտել ասպիրանտուրան:
«Կրթական տարկետում ստացած մեր ուսանողները վերջին տարիներին լրջագույն խնդրի հետ էին առնչվում: Խորհրդային տարիներին դպրոցը տասը տարի էր, աշակերտները 17 տարեկանում ավարտում էին, հիմա 12-ամյա է, ավելի ուշ են ավարտում: Ստացվում է, որ ասպիրանտը երրորդ տարվա ուսումնառության կեսից զորակոչվում է բանակ: Ուստի մենք առաջարկում ենք կրթական տարկետում ունեցողների զորակոչի տարիքը մեկ տարով հետաձգել` մինչև 28 տարեկան, որպեսզի ուսանողը հանգիստ ասպիրանտուրան ավարտի և պաշտպանի թեկնածուականը,- ասել է Վահրամ Դումանյանը և շարունակել,- նախագիծը շատ սպասված է, անցել է հանրային լայն քննարկում: Վերջնական ընդունվելու դեպքում` Պաշտպանության նախարարության հետ համաձայնեցված կհստակեցվեն և կտրամադրվեն տարկետման տեղերը՝ ըստ բուհերի: Այսինքն` օրենքով Կառավարությունը ստանում է լիազորություն` տրամադրելու տեղեր և սահմանելու առաջնահերթություններ:
Այս օրենսդրական կարգավորումը պետության կողմից կարող ենք դիտարկել ներդրում՝ կրթության և գիտության ոլորտներում: Հետևաբար պետությունն ակնկալում է նաև այդ ներդրման վերադարձելիությունը. այս ճանապարհով գիտական աստիճան ստացող երիտասարդները պետք է աշխատեն պետության համար առաջնահերթ համարվող կառույցներում` նպաստելով համապատասխան ոլորտի զարգացմանը: Այս կերպ մենք փորձում ենք լուծել նաև բուհերում դասախոսական կազմի սերնդափոխության հարցը` ապահովելով գիտական մրցունակ կադրերի բազա»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս կարևորել է նախագիծը` նշելով, որ, ըստ էության, բուհական համակարգին է վերադարձվում տարկետման ինստիտուտը, որտեղ Կառավարությանը վերապահվում է հասցեական լիազորություն` բուհերի և մասնագիտությունների ընտրության հարցում:
«Կառավարությունն իր որոշումներով հնարավորություններ կունենա որոշակի պայմաններ առաջարկելու այս տեղերում ընդունելության հավակնող դիմորդների համար»,- ասել է նա:
Հաջորդ տարվանից յուրաքանչյուր տարի Կառավարությունը որոշակի բուհերին, որոշակի մասնագիտություններով կտրամադրի տարկետմամբ տեղեր` ըստ Կառավարության առաջնահերթությունների:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Դասարանում կարգապահությունը կարևոր է ոչ միայն ուսման գործընթացը կազմակերպելու, այլ նաև աշակերտների անհատական զարգացման համար: Դանդաղ տրանսֆորմացիայի և ժամանակակից հոգեբանության ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պատիժը հաճախ չի լուծում խնդիրը.…
Անգլերենի դասավանդման գործընթացում, հավանաբար, ամենատարածված և միևնույն ժամանակ ամենաբարդ մասնագիտական հարցերից մեկն այն է, թե ինչի՞ վրա պետք է առավել մեծ ուշադրություն դարձնենք՝ խոսքի ճշգրտությա՞ն, թե՞ սահունության: Ճշգրտությունը, անկասկած, հիմնարար…
Հարցադրում քննարկման համար: «Ինչպե՞ս եք հասարակագիտության ժամերին ինտեգրում մեդիագրագիտության բաղադրիչը: Արդյո՞ք մենք պետք է ավելի շատ ժամանակ հատկացնենք թվային էթիկայի և ապատեղեկատվության դեմ պայքարի թեմաներին, քան տեսական սահմանումներին: Կիսվեք Ձեր…
Համացանցային (առցանց) և տպագիր (գրքային) բառարաններն ունեն իրենց յուրահատուկ տեղը կրթական գործընթացում: Սովորողների համար ընտրությունը հաճախ կախված է նպատակից՝ արագ տեղեկատվությո՞ւն է հարկավոր, թե՞ խորքային ուսումնասիրություն: Ահա դրանց հիմնական առանձնահատկությունների…
Մաթեմատիկայի դասերին ՏՀՏ-ների կիրառումն ունի մի շարք առավելություններ. ï‚· գույնի, գրաֆիկայի, անիմացիաների օգտագործումը ընդլայնում են ինֆորմացիայի ներկայացման հնարավորությունները, ï‚· ապահովվում է դիտողականության ավելի բարձր մակարդակ, ï‚· ուսումնական նյութը դառնում է…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց