ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ի՜մ մայրենի լեզու, ի՜մ սրբություն

Փետրվարի 23, 2017
Դպրոցական անցուդարձ

Փետրվարի 21-ին «Ի՜մ մայրենի լեզու, ի՜մ սրբություն» խորագրով թատերականացված ցերեկույթ անցկացվեց Գավառի N5 հիմնական դպրոցում:

Աշակերտները Մեսրոպ Մաշտոցի, Սահակ կաթողիկոսի և Վռամշապուհ արքայի զրույցի միջոցով ներկայացրին հայոց գրերի ստեղծման պատմությունը:

Մայրենի լեզվին նվիրված բանաստեղծություններն ու երգերը հաջորդեցին միմյանց: Բեմադրությամբ ներկայացան նաև կետադրական նշանները:

Միջոցառումն ամփոփեց տնօրեն Ս. Արզաքանցյանը: Ցերեկույթի բոլոր մասնակիցները ստացան «Վորլդ Վիժեն» ՀԿ-ի կողմից խորհրդանշական նվերներ: