ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ազատ ոճային ըմբիշները 3 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում

Հուլիսի 4, 2022
Սպորտային լուրեր

Հռոմում ավարտված Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական առաջնությունում Հայաստանը 5 մեդալ է նվաճել, որոնցից երեքը՝ ոսկե, մեկ արծաթե և մեկ բրոնզե։ Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը երկրորդ տեղն է զբաղեցրել։

Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնության հաղթողի տիտղոսը նվաճել են 70 կգ քաշային Հայկ Պապիկյանը, 79 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը և 125 կգ քաշային Լյովա Գևորգյանը։ Արծաթե մեդալակիր է դարձել 57 կգ քաշային Հարություն Հովհաննիսյանը, իսկ պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնել է 61 կգ քաշային Հայկ Աբրահամյանը։

Հայկ Պապիկյանը 70 կգ քաշայինների եզրափակչում գոտեմարտել է Ադրբեջանի ներկայացուցիչ Սաբիր Ջաֆարովի հետ և 3-2 հաշվով փայլուն հաղթանակ տարել: Մուշեղ Մկրտչյանը 79 կգ քաշայինների եզրափակչում 9-4 հաշվով առավելության է հասել Վրաստանի ներկայացուցչի նկատմամբ, իսկ Լյովա Գևորգյանը ոսկե մեդալի համար գոտեմարտում 13-2 հաշվով առավելության է հասել Վրաստանի ներկայացուցիչ Մերաբ Սուլեյմանաշվիլիի նկատմամբ։

Եզրափակչի մեր մյուս մասնակիցը՝ 57 կգ քաշային Հարություն Հովհաննիսյանը, 0-9 հաշվով ցավալի պարտություն է կրել Իտալիայի ներկայացուցչի հետ գոտեմարտում և բավարարվել արծաթե մեդալով։

Հայկ Աբրահամյանն էլ բրոնզե մեդալ է նվաճել՝ 3-րդ տեղի համար պայքարում 8-3 հաշվով հաղթանակ տանելով Ռումինիայի ներկայացուցչի նկատմամբ։

Հիշեցնենք՝ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականն ավելի վաղ 1 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ էր նվաճել երիտասարդական ԵԱ-ում։

Հունահռոմեական ոճի ըմբիշներից ոսկե մեդալակիր էր դարձել 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը, արծաթե մեդալ էր նվաճել Աշոտ Խաչատրյանը (67 կգ), իսկ 87 կգ քաշային Վիգեն Նազարյանն ու 130 կգ քաշային Ալբերտ Վարդանյանը դարձել էին բրոնզե մեդալակիրներ։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: