Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) համաժողովին, որին ներկա են գտնվել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ու Մասնագիտական կրթության և ուսուցման բաժնի պետ Կարեն Մանուկյանը, մասնակցել են նաև պետական մարմինների, կրթական հաստատությունների ներկայացուցիչներ, գործատուներ և ոլորտի փորձագետներ:
Միջոցառման ընթացքում ներկայացվել են ՀԳՀՄ-ի կատարած աշխատանքները, որոնք ներառում են տնտեսական, սոցիալական, կրթական, բնապահպանական, ՓՄՁ և կանանց ձեռնարկատիրության զարգացման ոլորտները, ինչպես նաև աշխատանքի անվտանգությունը և աշխատանքային իրավահարաբերությունները:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ մաղթելով արդյունավետ քննարկում ու աշխատանք. «Կրթության մշտական զարգացումը, կարծում եմ, պայմանավորված է կրթություն-մասնավոր հատված արդյունավետ համագործակցության ընդլայնմամբ: Եվ այս ուղղությամբ մեր անելիքները բազմաթիվ են: Մեր առջև ծառացած մարտահրավերներին դիմագրավելու համար այսօր շատ կարևոր է, որ հնարավորինս արագ կարողանանք ակտիվացնել համատեղ իրականացվող աշխատանքների և ծրագրերի իրագործումը, որոնք կօգնեն կրթության, գիտության տարբեր ոլորտների, ինչպես նաև տնտեսության կայացմանը, ակտիվացմանը, գործարար կապերի ստեղծմանը և զարգացմանը։ Այդ առումով Հայաստանի գործատուների հանրապետական միությունն առանձնակի կարևորություն ունի և, մենք հույս ունենք, որ համատեղ ուժերով կկարողանանք լուծել այն խնդիրները, որոնք դրված են մեր առջև»։
ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը համաժողովի բացման ընթացքում ներկայացրել է միության կատարած աշխատանքները՝ ըստ միության գերակայությունների, և ասել, որ ՀԳՀՄ, լինելով պաշտոնական սոցիալական գործընկեր կազմակերպություն ՀՀ կառավարության հետ, իր գործառույթներում ներառել է հիմնական սոցիալ-տնտեսական այն ուղղությունները, որոնք համահունչ են տարբեր գերատեսչությունների առաքելությանն ու նպատակներին:
«Մենք 2021-2022 թթ. իրականացրել ենք բազմակողմանի վերլուծություններ աշխատաշուկայի կարիքների և մասնագիտական հմտությունների վերաբերյալ, այդ թվում՝ շուրջ 1000 գործատուների շրջանում հարցումներ, քննարկումներ և վերլուծություն»,- նշել է Գագիկ Մակարյանը:
Համաժողովն իր աշխատանքները շարունակել է պանելային քննարկումներով:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Воспитание — великое дело: оно решает судьбу человека» (Лев Толстой) Каждый просмотренный мультфильм — часть этого воспитания, особенно если он содержит мораль. Уважаемые коллеги, предлагаю важную и увлекательную тему для…
«Воспитание — великое дело: оно решает судьбу человека» (Лев Толстой) Каждый просмотренный мультфильм — часть этого воспитания, особенно если он содержит мораль. Уважаемые коллеги, предлагаю важную и увлекательную тему для…
ՆՈՒ նպատակ Ծանոթացնել աշակերտներին Հայաստանի Առաջին Հանրապետության պատմական նշանակության գործիչներին, ուսումնասիրել նրանց գործունեությունը: Զարգացնել 10-րդ դասարանի աշակերտների պատմագիտական մտածողությունը, հայրենասիրությունը:: Խթանել աշակերտների ինքնուրույն ճանաչողական գործունեության հմտությունները, նպաստել նրանց
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում>> թեման և սիրով հրավիրում քննարկման: Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության…
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղծման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի: