ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Գրքի նվիրատվության օր

Փետրվարի 23, 2017
Դպրոցական անցուդարձ

Փետրվարի 19-ին Հայաստանում նշվում է գիրք նվիրելու տոնը: Այս օրը պայմանավորված է հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան տարելիցով: Մեծ խանդավառություն էր տիրում նաև Վանաձորի Ղ. Ալիշանի անվան թիվ 27 հիմնական դպրոցի գրադարանում: Տոնը կարևոր ու առանձնահատուկ էր նրանով, որ երեխաները մոտենում էին գրքին, արտադասարանային ընթերցանությանը: Ընթերցասիրություն, ընթերցողական ճաշակ, կարդացածի վերաբերյալ եզրահանգումներ կատարելու կարողություններ, գրագետ ընթերցողի կարդալու պահանջմունք ունեցող քաղաքացու դաստիարակում. ահա այն ամենը, ինչը պակասում է մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում: Նվիրատվությանը մասնակցեցին I-IX դասարանները: Նվիրենք միմյանց գրքեր ու արթուն պահենք մեր մեջ ընթերցողին: