ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ելույթ է ունեցել Կրթության փոխակերպման գագաթնաժողովի` (Transforming Education Summit) հունիսի 27-30-ը Փարիզում ընթացող նախապատրաստական համաժողովում:
Նախարարի տեղակալը նշել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից կազմակերպված կրթության փոխակերպման հարցերի շուրջ միջազգային մակարդակով այս քննարկումները Հայաստանի համար խիստ այժմեական են, քանի որ դրանք և սեպտեմբերին՝ կայանալիք Կրթության փոխակերպման գագաթնաժողովին ընդառաջ կազմակերպվող ազգային խորհրդակցությունները կսնուցեն մեր երկրում ընթացող կրթական բարեփոխումները, ինչպես նաև կրթության զարգացման երկարաժամկետ ռազմավարական պլանավորման գործընթացը:
Շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին` նախարարի տեղակալը նշել է, որ ազգային խորհրդակցությունների արդյունքում դեռևս կհստակեցվեն Հայաստանի հանձնառությունները կրթության փոխակերպման առումով: Այս համատեքստում նա առանձնացրել է մի շարք կարևոր շեշտադրումներ, որոնք առկա են կրթության բարեփոխումների հիմքում և ներդրվելու են նշված հանձնառություններում:
Մասնավորապես Արթուր Մարտիրոսյանն առանձնացրել է որակյալ և մատչելի կրթության հասանելիությունը, կյանքի բոլոր փուլերում կրթության իրավունքի իրացումը: Փոխնախարարը փաստել է, որ գիտելիքի կողքին շեշտադրվում են նաև արժեքների և վերաբերմունքի ձևավորումը, հմտությունների զարգացումը: Այնպիսի գիտելիքներ և հմտություններ, ինչպիսիք են՝ մեդիագրագիտություն, կիբերգրագիտություն, ֆինանսական գրագիտություն, ակտիվ քաղաքացիություն, հոգատարություն շրջակա միջավայրի հանդեպ և այլն, որոնք այժմ սովորողները ստանում են հիմնականում ոչ ֆորմալ կրթության միջոցով, պետք է տեղ գտնեն ֆորմալ կրթության մեջ։
Նշելով, որ կրթության ռազմավարության առանցքային մոտեցում է սովորողակենտրոն մոտեցումը, Ա․ Մարտիրոսյանը փաստել է, որ որակյալ կրթությունը պետք է հասանելի լինի բոլորին՝ անկախ իրենց տարիքից, աշխարհագրական հեռավորությունից:
«Սա ենթադրում է բոլորի համար որակյալ կրթության հասանելիություն, այդ թվում նաև Հայաստանի հեռավոր և մեկուսացված համայնքներում: Մենք պետք է ապահովենք կրթության իրավունքը և կրթության շարունակականությունը՝ անկախ քաղաքական կոնֆլիկտներից և ճգնաժամային իրավիճակներից»,- ընդգծել է նա:
Արթուր Մարտիրոսյանն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում կրթության իրավունքի լիարժեք իրացման առաջնահերթության խնդրին:
«Անդրադառնալով կոնֆլիկտային իրավիճակներում կրթության իրավունքի վերաբերյալ տիկին Օդրի Ազուլեի՝ առավոտյան նիստում հնչեցրած խոսքերին՝ հարկ եմ համարում ձեր ուշադրությունը հրավիրել Լեռնային Ղարաբաղում սովորողների կրթության իրավունքի վրա։ Իհարկե, հակամարտությունն ակտիվ փուլում չէ, ինչպես 2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի ընթացքում, սակայն մենք պետք է ամեն ինչ անենք կրթության իրավունքն ապահովելու համար՝ անկախ նրանից, թե որքան ժամանակ և ջանք կպահանջի հակամարտության երկարաժամկետ հանգուցալուծման ուղիների փնտրտուքը»,- ընդգծել է ԿԳՄՍ փոխնախարարը։
Արթուր Մարտիրոսյանն անդրադարձել է նաև կրթական համակարգի արդյունավետության բարձրացման, աշխատաշուկայի պահանջների բավարարման, կրթության մեջ տեխնոլոգիաների կիրառելիության խնդիրներին, առանձնացրել կրթության փոխակերպման դերը մարդկային կապիտալի զարգացման, ներառական և կայուն տնտեսական աճի, դիմակայուն հասարակության ձևավորման համատեքստում։
«Մենք վճռական ենք՝ շարունակելու խորհրդատվությունները բոլոր հիմնական շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ նաև երիտասարդության հետ՝ բացահայտելու կրթության փոխակերպման քաղաքականության միջամտությունների ոլորտները, որպեսզի սեպտեմբերին կայանալիք գագաթնաժողովի ընթացքում ունենանք կրթության փոխակերպման ճանապարհային քարտեզը»,- ամփոփել է փոխնախարարը:
Համաժողովի շրջանակում Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է հասարակական և հումանիտար գիտությունների գծով ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Գաբրիելա Ռամոսի հետ և քննարկել երիտասարդության ոլորտում քաղաքականության մշակման ու զարգացման շրջանակում համագործակցությունը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն վերը նշված հարցում կրկին վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանին:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը հանդիպել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի քաղաքականությունների և ցկյանս կրթական համակարգերի բաժնի տնօրեն Բորհեն Չակրունին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության պլանավորման միջազգային ինստիտուտի ներկայացուցիչների հետ:
Հիշեցնենք, որ Փարիզ կատարած աշխատանքային այցի շրջանակում նախօրեին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպումներ էր ունեցել նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթության հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջիանինի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ երկրների հետ կապերի բաժնի ղեկավար Դով Լինչի հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են կրթության ոլորտում միջազգային փորձագիտական աջակցության տրամադրմանն առնչվող հարցեր։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի գործընկերներ ,եկեք քննարկենք հետաքրքիր տրամաբանական հարցեր կենսաբանությունից,որոնք կարող ենք օգտագործել կենսաբանության դասերի ժամանակ՝որպես մոտիվացնող միջոց:Ահա առաջին հարցս.ի՞նչ է նշանակում 1+1=1 կենսաբանության տեսանկյունից և ո՞ր դասերի ժամանակ կարելի է կիրառել:
Դասարանում հեռախոսների օգտագործման թեման շարունակում է մնալ ամենաքննարկվողներից մեկը: Շատ դեպքերում լուծումը լինում է պարզ՝ ⌠«արգելել» Բայց արդյո՞ք դա արդյունավետ է: Կա մի պարզ, բայց շատ իրական միտք՝ 👉…
Ի՞նչ հանձնարարել աշակերտին ԱԲ-ի դարաշրջանում Սա թեմա է, որը հուզում է բոլորին՝ մաթեմատիկոսից մինչև լեզվակիր: Քննարկման առանցքը. Եթե ChatGPT-ն կարող է վայրկյանների ընթացքում գրել շարադրություն, լուծել վարժությունը կամ թարգմանել տեքստը,…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «Թվային տեխնոլոգիաները կրթության մեջ․ արդյունավետ օժանդակո՞ւմ, թե՞ նոր մարտահրավեր » և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ…
Հարգելի՛ գործընկերներ, կցանկանայի քննարկել 5-րդ դասարանում անգլերենը որպես երրորդ օտար լեզու ներդնելու առանձնահատկություններն ու դրա հետ կապված մարտահրավերները: Որպես դասավանդող՝ բախվում եմ ուսումնական պլանի գերհագեցվածության խնդրին. երկու տարում չորս դասագիրք…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց