Մայրենի լեզվի միջազգային օրը առիթ է սթափվելու, մտածելու դարերով պահպանված ու մեզ ժառանգած ոսկեղենիկ հայերենը մեր սերունդներին անաղարտ փոխանցելու մշակույթի մասին:
Փետրվարի 21-ին տոնական տրամադրություն էր թևածում Վարդենիկի Ա. Օհանյանի անվան N 2 հիմնական դպրոցի հանդիսությունների դահլիճում: 6բ դասարանը (դասղեկ՝ Մ. Մանուկյան) միջոցառում էր կազմակերպել Մայրենի լեզվի միջազգային օրվա կապակցությամբ՝ ևս մեկ անգամ արժևորելու, սեր, հպարտություն և հոգատարություն դրսևորելու մեր ժառանգության մեծագույն գանձի՝ մայրենիի նկատմամբ:
Լեզուն համարվում է բոլոր ազգերի կարևորագույն, հատկապես մշակույթային ժառանգության պահպանման ու զարգացման այն գործիքը, որով սերունդները պահպանում են իրենց ազգությունը, և եթե չլիներ հայոց լեզուն, մենք՝ հայերս, վաղուց կորցրած կլինեինք մեր ազգային դիմագիծը: Մեզանից յուրաքանչյուրը պետք է փորձի պահպանել հայոց լեզուն՝ ուղղակի գեղեցիկ խոսելով. առանց ժարգոնային, տգեղ կամ օտար լեզուներից մեջբերումներ անելով:
Երեխաները իրենց խոսքում նշեցին տոնի նշանակությունը և շնորհավորհեցին բոլորին՝ նշելով որ հայերենը գեղեցկագույն, ճկուն և բազմաշերտ լեզու է, որը հայոց պետականության, միասնության և ամրության հիմնասյուներից է: Այնուհետև երեխաները ներկայացրեցին հայերենի և հայոց գրերի ստեղծման պատմությունը՝ արտաբերելով այբուբենը մոմերի ուղեկցությամբ, հնչեցրին բանաստեղծություններ, մեջբերեցին գնահատանքի ու հիացմունքի խոսքեր, հանդես եկան մայրենի լեզվի մասին մեծերի իմաստուն ասույթներով, ներբող-բանաստեղծություններով, երգ ու պարով: Գեղեցիկ ասմունքը ուղեկցվում էր Առնո Բաբաջանյանի հոգեզմայլ երաժշտությամբ:
Տոնական մթնոլորտն ապահովված էր: Մ. Մանուկյանին ու բոլոր մասնակիցներին իրենց գոհունակությունն ու երախտագիտությունը արտահայտեցին ՄԿԱ գծով փոխտնօրեն Գ. Միլիտոնյանն ու ներկաները՝ մայրենին փայփայելու, այդքան մեծ սիրով ու նվիրումով ներկայացնելու համար:
Եկե´ք խոսենք հայերենով և այնպես, որ այն լույս տարածող լամպի պես լուսավորի շուրջբոլորը և պանդուխտին տուն կանչող ճաճանչափայլ փարոս դառնա:
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան