ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Փարիզում մասնակցում է Կրթության փոխակերպման գագաթնաժողովին

Հունիսի 28, 2022
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հունիսի 28-29-ը Փարիզում մասնակցում է Կրթության փոխակերպման գագաթնաժողովի (Transforming Education Summit) նախապատրաստական համաժողովին:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ անցկացվող համաժողովին մասնակցում են տարբեր երկրներից կրթության ոլորտի ղեկավարներ:

Կրթության պատասխանատուները քննարկելու են գլոբալ հանձնառությունները, ներկայացվելու են ազգային խորհրդատ­վությունների նախնական արդյունքները:

Նախատեսված են նաև պանելային քննարկումներ, որոնց ընթացքում, առանցքային հարցերի շուրջ թեմատիկ քննարկումներից բացի, պատվիրակները 2030 թ. կայուն զարգացման օրակարգի շրջանակում ներկայացնելու են կրթության զարգացման լավագույն փորձը։

Թեմա­տիկ քննարկումները ծավալվելու են ներառա­կան, արդար, անվտանգ և առողջ դպրոցների, ուսուցիչների, մասնագիտական ուսուցման, աշխատանքի և կայուն զարգաց­ման հմտությունների, թվային ուսումնառության, կրթության ֆինանսավորման խնդիրների շուրջ:

Քննարկման արդյունքները կներկայացվեն ընթացիկ տարվա սեպտեմբերին կայանալիք գագաթնաժողովի ժամանակ։ Գագաթնաժողովին ընդա­ռաջ, կրթության փոխակերպման ազգային հանձ­նառությունները մշակելու նպա­տա­կով, անդամ երկրները պետք է նախա­­ձեռնեն ազգային ներառական խորհրդակցու­թյուններ՝ բոլոր ոլորտների և գործըն­կերների ներգրավմամբ:

Ստեղծվելու է հարթակ երեխաների, երիտասարդների, ծնողների և ուսուցիչների համար՝ իրենց տեսակետները լսելի դարձնելու նպատակով: Սա հնարավորություն է տալու միավորելու կրթության համակարգը վերափոխելու ջանքերը` ներգրավելով ոլորտի պատասխանատուներին և շահառուներին:

Նախապատրաստական գագաթնաժողովի ընթացքում նախատեսվում են տարածաշրջանային խնդիրներին առնչվող կրթության փոխակերպման թեմատիկ քննարկումներ, որոնցից անմասն չէ նաև Հայաստանի Հանրապետությունը:

Նշենք, որ Հայաստանը մշակել է 2022 թվականի սեպտեմբերին Նյու Յորքում կայանալիք գագաթնաժողովում ներկայացվող հարցերի նախնական բովանդակությունը: Գագաթնաժողովի նախապատրաստական ​​աշխատանքներն ընթանում են հետևյալ սկզբունքներով՝ մոբիլիզացնել գործողությունները, գտնել լուծումներ՝ նպատակ ունենալով վերափոխել կրթությունը մինչև 2030 թվականը:

Յուրաքանչյուր երկիր հանձնառու է լինելու ժամանակակից մարտահրավերների պայմաններում (տարատեսակ համավարակներ, գլոբալ կլիմայական ճգնաժամ, արագ տեխնոլոգիական փոխակերպում և այլն) ապահովել որակյալ կրթություն և ցկյանս ուսուցում:

Հունիսի 29-ին նախատեսվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի ելույթը փարիզյան գագաթնաժողովում:

Հավելենք, որ այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության հարցերով գլխավոր տնօրենի օգնական Ստեֆանիա Ջիանինի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ երկրների հետ կապերի բաժնի ղեկավար Դով Լինչի հետ։ Հանդիպումների ընթացքում Ա. Մարտիրոսյանը ներկայացրել է ՀՀ կրթության ոլորտում ընթացող բարեփոխումները, որոնք ընդգրկում են կրթության բոլոր աստիճանները։

Քննարկվել են կրթության ոլորտում միջազգային փորձագիտական աջակցության տրամադրման առնչվող հարցեր։ Ստեֆանիա Ջիանինին և Դոն Լինչը կարևորել են Հայաստանում կրթության ոլորտի փոփոխությունները, վերահաստատել իրենց պատրաստակամությունը փորձագիտական աջակցություն ցուցաբերելու հարցում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Conditional Sentences in English

    Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:If a certain condition is true, then a particular result happens.I would travel around the world if I won the lottery.When water reaches 100 degrees, it boils.There are four types of conditional sentences.It’s important to use the correct structure for each of these different conditional sentences because they express varying meanings.Pay attention to verb tense when using different conditional modes.Use a comma after the if-clause when the if-clause precedes the main clause.What Are the Different Types of Conditional Sentences? There are four different types of conditional sentences in English. Each expresses a different degree of probability that a situation will occur or would have occurred under certain circumstances.Zero Conditional SentencesFirst Conditional SentencesSecond Conditional SentencesThird Conditional SentencesLet’s look at each of these different types of conditional sentences in more detail.

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան