ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Արամ Մանուկյանի անվան վարժարանում մեկնարկել է մարզառազմական ճամբարը

Հունիսի 28, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր այցելել է Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված վարժարան, որտեղ տեղի է ունեցել մարզառազմական ճամբարի բացումը:

Հանրակրթության ոլորտում մարզառազմական ճամբարի ծրագիրն առաջին անգամ փորձարկվել է 2021 թվականին` որպես «Նախնական զինվորական պատրաստություն» (ՆԶՊ) առարկայի ուսուցման գործնական փուլ: Ծրագիրը ներառված է Հանրակրթության նոր չափորոշչում և ՆԶՊ առարկայի նոր ծրագրում, որը 2021-22 ուսումնական տարում փորձարկվել է ՀՀ Տավուշի մարզի դպրոցներում: Ճամբարի այս տարվա ծրագիրը նախատեսված է Տավուշի մարզի 11-րդ դասարան փոխադրված աշակերտների համար և կազմակերպվելու է 5 փուլով: Զինվորական ստորաբաժանման նմանությամբ կազմակերպված ճամբարին այս տարի մասնակցելու են շուրջ 700 սովորողներ:

Ճամբարի մասնակիցները նախարարին դիմավորել են շարահրապարակում, որտեղ էլ Վահրամ Դումանյանը ողջունել է աշակերտներին. «Սիրելի՛ աշակերտներ, այս տասն օրվա ընթացքում գործնական պարապմունքների միջոցով պետք է ամրապնդեք տեսական ձեր գիտելիքները: Ձեր կրթության որակից, մտածելակերպից ու քայլերից է կախված մեր երկրի ապագան, քանի որ դուք եք մեր վաղվա օրը: Այստեղ ձեռք եք բերելու այնպիսի հմտություններ, որոնք ապագայում ձեզ հնարավորություն են ընձեռելու ավելի հեշտությամբ հաղթահարել խոչընդոտները և վստահ քայլել դեպի առաջ»:

Մարզառազմական ճամբարի նպատակը ՆԶՊ առարկայի շրջանակում ձեռք բերած տեսական գիտելիքների, դրանց համապատասխան հմտությունների զարգացումն ու գործնական պարապմուքներով ամրապնդումն է: Պարապմունքները նպաստելու են աշակերտների իրավիճակային կողմնորոշման և նախաձեռնողականության զարգացմանը, ֆիզիկական և բարոյահոգեբանական հատկանիշների (կարգապահություն, պարտականությունների կատարման պատասխանատվություն և այլն) բարձրացմանը, տեղորոշման հմտության, դժվարին պայմաններում առաջադրանքների կատարման վճռականության, ինչպես նաև զինվորականի մասնագիտության նկատմամբ հետաքրքրության ձևավորմանը:

Տավուշի մարզի Աղավնավան գյուղի աշակերտ Արամայիս Վարդանյանը վստահ է, որ ճամբարում ստացած ռազմական գիտելիքներն իրեն օգնելու են ավելի հեշտ հարմարվել զինվորական կյանքին:

«Տեսական և գործնական պարապմունքների ընթացքում մենք ծանոթանալու ենք բանակային կյանքին, սովորելու ենք լինել առավել կարգապահ և պատասխանատու: Ուսումնասիրելու ենք ռազմական գործ, առաջին բուժօգնություն, ինժեներական աշխատանքներ, տեղագրություն և այլն: Չնայած առաջին անգամ եմ մարզառազմական ճամբարում, բայց վստահ եմ՝ հետաքրքիր ու արդյունավետ 10 օր եմ ունենալու»,- ասել է Արամայիս Վարդանյանը:

«Մարզառազմական ճամբարի ծրագիրը կառուցվել է հիմնականում գործնական պարապմունքների հիման վրա: Ճամբարի առօրյան ընթանում է բանակային օրվա նմանությամբ, ծրագրում ներառված են նաև հանգստի ու մշակութային ժամեր: Ներկայում ծրագիրը փորձարկումների փուլում է և արդյունքներով պայմանավորված՝ կլրամշակվի»,- նշել է ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Արթուր Կարապետյանը:

Հավելենք նաև, որ ճամբարի բացման արարողությունից հետո նախարար Վահրամ Դումանյանը շրջել է վարժարանում, ծանոթացել աշակերտների կեցության պայմաններին, հետևել գործնական պարապմունքներին ու վարժանքներին, զրուցել ճամբարի մասնակիցների հետ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • «Անվտանգ և մասնակցային դասարան՝ փորձի վրա հիմնված մոտեցումներ»

    Թեմայի հեղինակ՝ Աստղիկ Աս

    Սիրելի գործընկերներ, իմ փորձը ցույց է տալիս, որ 1-ից 4-րդ դասարանում հաջողակ ուսումնառությունը կախված է ոչ միայն ուսուցողական մեթոդներից կամ գիտելիքի բովանդակությունից, այլև այն միջավայրից, որտեղ երեխան զգում է անվտանգություն,…

  • Միջառարկայական կապերի դերն ու նշանակությունը տարրական դասարաններում

    Թեմայի հեղինակ՝ Anna Kostanyan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Միջառարկայական կապերի դերն ու նշանակությունը տարրական դասարաններում>>վերնագրով թեման:Տարրական դասարաններում դրվում են գիտելիքների և կարողությունների հիմքերը, աստիճանաբար հարստանում է սովորողների խոսքը, զարգանում է նրանց…

  • Նախագծային ուսուցում. Բեռ, թե՞ հնարավորություն օտար լեզվի ուսուցչի համար

    Թեմայի հեղինակ՝ Anahit Simonyan

    Նախագծային ուսուցում. Բեռ, թե՞ հնարավորություն օտար լեզվի ուսուցչի համար Հարգելի գործընկերներ, 2024-2026 թթ. ՀՊՉ նոր պահանջների համաձայն՝ նախագծային աշխատանքը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը: Սակայն եկեք անկեղծ լինենք. շատերիս…

  • Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի».

    Թեմայի հեղինակ՝ Anahit Simonyan

    Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի». Հարգելի գործընկերներ, Թվային դարաշրջանի արագընթաց զարգացումները մեզ ստիպում են վերանայել դասավանդման ավանդական մեթոդները: Եթե նախկինում մեր գլխավոր խնդիրը տեղեկատվության հայթայթումն էր, ապա այսօր մարտահրավերը փոխվել…

  • Ներառականությունը դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Ruzan1967

    Բարև ձեզ, եկեք քննարկենք այս թեման փորձի փոխանակման Ներառական դպրոցը այն միջավայրն է, որտեղ յուրաքանչյուր երեխա ընդունված է և գնահատված՝ անկախ իր կարողություններից, կարիքներից կամ առանձնահատկություններից: Ներառական կրթության նպատակը ոչ…