Հայաստանի բասկետբոլի հավաքականը երկրորդ տեղն է զբաղեցրել Երևանում կայացած «Sada Cup» միջազգային մրցաշարում։ Հայաստանի հավաքականը Ռեքս Կալամյանի գլխավորությամբ վերջին խաղում մրցել է Սիրիայի թիմի հետ և պարտվել է երկու միավորի տարբերությամբ՝ 57-59։
Հայաստան-Սիրիա հանդիպմանը ներկա էին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ինչպես նաև Հայաստանում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան, դոկտոր Նորա Արիզյանը, որի խորհրդանշական նետումով էլ խաղը մեկնարկել է։
Հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել Ալբերտ Թադևոսյանը՝ վաստակելով 19 միավոր: Նա նաև 3 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 1 արդյունավետ փոխանցում:
Հայաստանի հավաքականը մեկնարկային խաղում 94։59 հաշվով հաղթել էր «Թիմ ԱՄՆ»-ին, իսկ երկրորդ խաղում 77։73 հաշվով առավելության էր հասել Իրանի նկատմամբ:
Մրցաշարի չեմպիոնի կոչումը նվաճել է Իրանի թիմը: Հայտնի են դարձել նաև մրցաշարի լավագույնները՝
Լավագույն խաղարկող՝ Ալբերտ Թադևոսյան (Հայաստան)
Լավագույն պաշտպան՝ Անդրե Սպայթ Մկրտչյան (Հայաստան)
Լավագույն թեթև հարձակվող՝ Մեթյու Մադոյան (Հայաստան)
Լավագույն ծանր հարձակվող՝ Օմար Իդելբի (Սիրիա)
Լավագույն կենտրոնական՝ Հասան Ալիակբարի (Իրան)
MVP-ն բաժին է հասել իրանցի Սինա Վահեդիին:
Մրցանակակիրներին պարգևատրել են Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը, ՀԲՖ փոխնախագահ Վահագն Հարությունյանը և SADA ընկերության մարքեթինգի գլխավոր տնօրեն Նարինե Գալստյանը:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանի խոսքով՝ մրցաշարը հիանալի հնարավորություն էր թիմի իրական հնարավորությունները գնահատելու համար․ «Խաղի վերջին րոպեները վճռորոշ եղան։ Ամեն դեպքում տղաները հիանալի բասկետբոլ ցուցադրեցին։ Ուրախ եմ այն ջանքերի համար, որ նրանք ներդրեցին այսօրվա խաղում։ Իսկապես շատ աշխատասեր թիմ ունենք, ինչը շատ կարևոր է ինձ համար։
Ինչ վերաբերում է Մալթայում կայանալիք առաջնությանը, ապա սպասում ենք միայն հաղթանակի։ Հիանալի մարզավիճակում ենք և գնում ենք հաղթելու տրամադրվածությամբ»։
Հայաստան-Սիրիա հանդիպման լավագույն խաղացող, ինչպես նաև «Sada Cup» մրցաշարի լավագույն խաղարկող ճանաչված Ալբերտ Թադևոսյանը ևս մեկնաբանել է խաղի արդյունքը․ «Մրցաշարը հիանալի էր։ Շնորհակալություն կազմակերպիչներին և երկրպագուներին․ զգում էինք նրանց աջակցությունը և խաղում էինք նրանց համար։ Ամեն ինչ լավ էր մինչև վերջին խաղը։ Ցավոք, չկարողացանք հաղթել։ Մեզ համար շատ դժվար էր, քանի որ վնասվածքներ ունեինք»։
Թադևոսյանն ասում է՝ լավ են տրամադրված Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը․ «Իհարկե, այս պարտությունից հետո մի փոքր տխուր ենք, բայց հուսով եմ՝ այլևս նմանօրինակ սխալներ թույլ չենք տա և Մալթայում յուրաքանչյուր խաղում կպայքարենք հաղթանակի համար»։
SADA CUP մրցաշարին մասնակցել է չորս թիմ՝ Հայաստանի ազգային հավաքականը, Իրանի և Սիրիայի հավաքականները, ինչպես նաև «Թիմ ԱՄՆ»-ն:
Հիշեցնենք, որ Ռեքս Քալամյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը կմասնակցի հունիսի 28-ից հուլիսի 3-ը Մալթայում կայանալիք Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան