ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր հանդիպել է «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության պատասխանատուների հետ: Շնորհակալություն հայտնելով կրթության ոլորտում իրականացրած գործունեության համար՝ Լևոն Մկրտչյանը նշել է, որ Հայաստանի անկախության ձեռքբերումից հետո ԿԳ նախարարությունն իր բարդ և հետևողական աշխատանքի ընթացքում ունեցել է գործընկեր կառույցներ, որոնք նախարարության հետ կիսել են և՛ հաջողությունները, և՛ դժվարությունները: Այս իմաստով, ըստ Լևոն Մկրտչյանի, կան թե՛ միջազգային, թե՛ տեղական շատ վստահելի ՀԿ-ներ, որոնց հետ նախարարությունն արդյունավետ աշխատում է: «Այստեղ առանձնահատուկ տեղ ունի «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը. այն վստահ մտավ կրթության բավականին հետաքրքիր մի դաշտ, որը մեր կրթական ծրագրերում Խորհրդային Միության փլուզումից հետո բացակայում էր, և հետևողական աշխատանքի շնորհիվ կարողացավ իրականացնել մեծ և տեսանելի աշխատանք, որն արժանի է գնահատանքի: Եվ եթե այսօր մենք ունենք հարյուրավոր մասնագետներ, ովքեր վերապատրաստված են և կարող են ազատ տիրապետել քաղաքացիական կրթության, տնտեսագիտության և ֆինանսական կրթության բոլոր ծալքերին, ապա դրա համար պետք է շնորհակալություն հայտնել «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությանը և նրա ղեկավարին, ով մեր երկրի անկախության ձեռքբերումից ի վեր իրեն նվիրել է կրթական համակարգին և շարունակաբար աշխատել: Այդ մեծ և շնորհակալ աշխատանքի հիման վրա ստեղծվել է համապատասխան բազա, որն առաջիկայում պետք է դարձնենք համապետական, կուտակված արդյունքը տարածենք բոլոր ուսհաստատություններում և փորձնականից անցնենք պետական չափորոշչային ծրագրի»,-նշել է նախարարը՝ տեղեկացնելով, որ այս ուղղությամբ աշխատանք է տարվում նաև մի քանի այլ հասարակական կազմակերպությունների հետ և Կենտրոնական բանկի աջակցությամբ մշակված ֆինանսական կրթության ծրագիրը կմտնի հիմնական և ավագ դպրոցներ՝ հասարակագիտական բլոկի մեջ: «Ի դեմս այս ծրագրի՝ կարող ենք փաստել պետություն-հասարակական կազմակերպություն արդյունավետ և հաջողված փորձի մասին»,-շեշտել է նախարարը:
«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության նախագահ Արմինե Հովհաննիսյանն էլ իր հերթին կարևորել է ԿԳ նախարարության հետ երկար տարիների արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով նախարար Լևոն Մկրտչյանի անձնական ներդրումն այս գործում: Ա. Հովհաննիսյանի խոսքով՝ Հայաստանի անկախության հռչակումից հետո կազմակերպությունն ԱՄՆ-ից եկել է Հայաստան` որպես միջազգային կազմակերպության մասնաճյուղ: Այդ ժամանակ կազմակերպության ղեկավարները հասկացել են, որ երկու բան պետք է անել` հասկանալ օրվա հրամայականը և ունենալ հեռատեսություն՝ ճիշտ ծրագրել իր աշխատանքները: «Քանի որ ընկերությունը որդեգրել էր ազատ շուկայական հարաբերությունների տնտեսությունը և, տեսնելով Հայաստանում օրեցօր աճող առևտրի փոքրիկ սեղանիկները՝ այդ ժամանակ հասկացավ` պետք է կրթել մի սերունդ, որը տնտեսական առումով կլինի մրցունակ՝ աշխարհի այլ երիտասարդների հետ»,- նշել է Ա. Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ ուրախ է, երբ 25 տարի անց պետական մակարդակով ասվում է, թե ծրագիրն ինչքան կարևոր է Հայաստանի համար: Ա. Հովհաննիսյանը հատուկ շնորհակալություն է հայտնել «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության բազմամյա փորձ ունեցող մարզային ներկայացուցիչներին, ինչպես նաև կազմակերպության գործընկերներին՝ ՀՀ կենտրոնական բանկին և HSBC բանկին:
Հանրակրթության ոլորտում ուսումնական ծրագրերի ներդրման, մատաղ սերնդի կրթադաստիարակչական գործում ունեցած ավանդի համար և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության 25-ամյա հոբելյանի կապակցությամբ կազմակերպության նախագահ Արմինե Հովհաննիսյանը և ծրագրերի ղեկավար Անահիտ Մանուկյանը պարգևատրվել են ԿԳ նախարարության բարձրագույն պարգևով՝ «Ոսկե հուշամեդալով»:
Նշենք, որ «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության իրականացրած ծրագրերի շնորհիվ Հայաստանի հանրակրթության ոլորտ ներմուծվել են քաղաքացիական կրթությունը, մարդու իրավունքները, պետություն և իրավունքը, տնտեսագիտությունը, որոնք 2011 թվականից ինտեգրվել են մեկ առարկայի` «Հասարակագիտության» մեջ: 1992 թվականից ի վեր կազմակերպության կրթական ծրագրերին մասնակցել է ավելի քան 1.000.000 աշակերտ, կազմակերպության կողմից վերապատրաստվել ավելի քան 4500 ուսուցիչ, 20 տնօրեն և 30 դասախոս: 2011 թվականից կազմակերպությունն իրականացրել է ևս մեկ կարևոր և արդիական ծրագիր` «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն», որն աշակերտներին հաղորդում է ոչ միայն տնտեսագիտական գիտելիքներ, այլ նաև զինում պրակտիկ ձեռնարկատիրական և ֆինանսական հմտություններով ու կարողություններով: Այն հատուկ ուշադրություն է դարձնում մասնակիցների շրջանում ֆինանսական գրագիտության, նորարարական և ստեղծագործական մտածելակերպի զարգացմանը:
Կազմակերպությունն իր գործունեությունն իրականացնում է ՀՀ ԿԳ նախարարության հետ կնքած հուշագրի շրջանակում:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Ինչպես եմ ես հաղթահարում մաթեմատիկական խնդիրների լուծման դժվարությունները տարրական դպրոցում Տարրական դասարանում ես նկատել եմ, որ խնդիրների լուծման դժվարությունները հիմնականում կապված են ոչ թե հաշվարկի, այլ խնդրի ընկալման հետ: Երեխան…
Շարադրությունը և փոխադրությունը հայոց լեզվի ուսուցման կենտրոնական միջոցներ են, որոնք օգնում են զարգացնել աշակերտների համակարգված մտածողությունը, ստեղծագործական կարողությունները և արտահայտչամատուցողական հմտությունները: Շարադրությունը սովորողների մտքերը կազմակերպելու և գաղափարները կառուցված ձևով ներկայացնելու…
Հարգելի գործընկերներ,այսօր ուզում եմ քննարկել մի շատ կարևոր հարց,որը հաճախ տալիս ենք ինքներս մեզ <<Խրախուսել ,թե Պատժել>> ծուլացող աշակերտներին: Խրախուսանքը որպես դասավանդման մեթոդ Ես փորձում եմ իմ 3րդ դասարանի աշակերտին…
Ողջույն բոլորին: Այսօր շատ է խոսվում այն մասին, որ մարդիկ քիչ են կարդում, իսկ հայ հեղինակներին՝ առավել ևս: Բայց մյուս կողմից՝ տեսնում ենք գրքի փառատոնների հերթերն ու նոր անունների հայտնությունը:…
ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՐՈՆՔ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԱՌԱՐԿԱՅԻ ԴԱՍԱԺԱՄԻՆ ԽԱՌԱՏԱՅԻՆ ԵՎ ՖՐԵԶԵՐԱՅԻՆ ՀԱՍՏՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՎ 1. Գործնական հմտությունների ձևավորում Հաստոցների օգտագործումը հնարավորություն է տալիս սովորողներին տեսական գիտելիքները կիրառել գործնականում: Նրանք սովորում են նյութերի…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց