ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

«Աշխատաշուկայի զարգացումն անմիջականորեն կապված է մարդկային կապիտալի զարգացման հետ». Արթուր Մարտիրոսյան

Հունիսի 22, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «Աշխատուժի զարգացման առաջին ազգային համաժողովին», որը կազմակերպվել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, «ՍԻՎԻՏՏԱ-Հայաստանի», Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Հայ օգնության ֆոնդի կողմից:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության համար` շեշտելով, որ աշխատաշուկայի զարգացումն անմիջականորեն կապված Է մարդկային կապիտալի զարգացման հետ, որը կրթության պետական քաղաքականության առաջնային խնդիրն է:

«Աշխատաշուկայում որակյալ կադրերի առկայությունը սկսվում է կրթությունից և ենթադրում է շատ կոնկրետ գործողություններ: Աշխատաշուկայի և կրթության կապի ամրապնդումը շարունակական հրամայական է` հաշվի առնելով, որ աշխատաշուկայի պահանջներն անընդհատ փոխվում են և մասնագիտական նոր գիտելիքների, հմտությունների ձեռքբերման նպատակով շարունակական վերապատրաստումները դառնում են առաջնային խնդիր: Այս առումով շատ կարևոր է, որ կրթության ոլորտում կատարվող ներդրումները փոխկապակցված լինեն երկրի տնտեսության զարգացման հետ»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը` ավելացնելով, որ ԿԳՄՍ նախարարությունն այս ուղղությամբ համագործակցում է պետական այլ գերատեսչությունների հետ:

Նրա խոսքով` ձևավորվել է միջգերատեսչական կայուն երկխոսություն` կրթություն-աշխատաշուկա կապն ուժեղացնելու նպատակով:

Ըստ Ա. Մարտիրոսյանի` 2021 թվականին ՀՀ կառավարությունը հաստատել է Հանրակրթության պետական չափորոշիչը, որից բխող առարկայական չափորոշիչներով և ծրագրերով բովանդակային նոր մոտեցումներ են առաջարկվում:

«Դպրոցներում կգործեն մասնագիտական կողմնորոշման կենտրոններ, որոնք կնպաստեն մասնագիտության գիտակցված ընտրությոանը, որակյալ աշխատուժի ստեղծմանը, երիտասարդների աշխատանքային մրցակցությունը զարգացնող ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական համակարգերի կատարելագործմանը:

Միջին մասնագիտական կրթության ոլորտում ներդրվել և առավել կարևորվում է աշխատանքի վրա հիմնված ուսուցումը՝ որպես մասնագիտական կրթության առանցքային հայեցակետերից մեկը»,- նշել է նախարարի տեղակալը և հավելել, որ նույն մոդելը հեռանկարային է նաև բարձրագույն կրթության ոլորտում:

Շրջանառության փուլում գտնվող բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենքի նախագծով բուհերի ակադեմիական ազատությունների բարելավման շրջանակում նոր հնարավորություններ են ստեղծվում աշխատաշուկայի կարիքներին միտված կրթական նոր ծրագրերի իրականացման համար:

Փոխնախարարի խոսքով` աշխատաշուկայի կարիքները և պահանջարկն ավելի գերակա են դարձել նաև բուհերի պետական պատվերով հատկացվող տեղերի համար: Օրենսդրական նոր կարգավորումներ են տրվել ոչ ֆորմալ և լրացուցիչ կրթության արդյունքների ճանաչման առումով:

Միջոցառմանը ներկա են եղել և ողջույնի խոսք ասել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանցը, ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Չիպ Լեյթինենը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Նատիա Նացվիշվիլին:

Ողջունելով ներկաներին՝ Հայաստանում Միացյալ Նահանգների փոխդեսպան Չիփ Լայտինենը կարևորել է մեկնարկող համագործակցությունը տարբեր կառույցների միջև, որոնք կհամատեղեն ուժերը և կաջակցեն Հայաստանի կառավարությանը՝ Զբաղվածության ազգային ռազմավարության մշակման աշխատանքներում. «Մարդկային կապիտալը Հայաստանի ամենակարևոր ակտիվներից մեկն է, շատ կարևոր է, որպեսզի երաշխավորվի դրա զարգացումը»։

«Աշխատուժի զարգացման առաջին ազգային համաժողովին» մասնակցել են պետական եւ մասնավոր հատվածների, միջազգային կազմակերպությունների և կրթական հաստատությունների շուրջ 200 ներկայացուցիչներ։ Մասնակիցների թվում էին նաև ոլորտի փորձագետներ և երիտասարդներ, որոնք համախմբվել էին քննարկելու աշխատուժի զարգացման ընթացիկ մարտահրավերներն ու հնարավորությունները։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • «Ստվերային թատրոնի դերն ու կիրառման արդյունավետությունը տարրական դպրոցում»

    Թեմայի հեղինակ՝ Գուրջանյան

    Ստվերային թատրոնը հայ իրականության մեջ: Հայաստանումտարածված է եղել ստվերների, տիկնիկայինՂարագյոզժողովրդական թատրոնը: Նյութեր և բազմաթիվհիշատակություններ կան հատկապես Երևանից, Լենինականից,Ղուկասյանից, Ջավախքից, Արցախից, Բասենից և Սև ծովի ափերին վերաբնակություն հաստատած համշենի հայերից:Անցյալում, որպես…

  • Արտակարգ իրավիճակների հոգեբանություն

    Թեմայի հեղինակ՝ Գուրջանյան

    Արտակարգ իրավիճակները գալիս են անսպասելի՝ տակնուվրա անելով մեր կյանքը: Մենք հայտնվում ենք անվերջանալի անորոշության և բացասական լուրերի հոսքի մեջ՝ ստիպված լինելով բախվել բոլորովին անծանոթ մարտահրավերների: Մինչ ոմանք գտնում են իրենց…

  • «Ինչպես կարդալ դասագիրքը»

    Թեմայի հեղինակ՝ Նելլի Բաղդագյուլյան

    Հարգելի՛ գործընկերներ, ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից մեկը սովորողին ոչ միայն գիտելիք փոխանցելն է, այլև նրան ինքնուրույն սովորելու կարողություն ձևավորելը: Իմ մանկավարժական փորձը ցույց է տալիս, որ 3-րդ դասարանում կարևոր է…

  • ԱԲ գործիքները ուսումնական գործընթացում․ իմ փորձը և կիրառման հնարավորությունները

    Թեմայի հեղինակ՝ nellimur86

    Ժամանակակից կրթությունը մշտապես զարգանում է՝ իր հետ բերելով նոր տեխնոլոգիաներ և ուսուցման կազմակերպման արդյունավետ մեթոդներ: Այդ փոփոխությունների կարևոր մասն են կազմում արհեստական բանականության (ԱԲ) գործիքները, որոնք նոր հնարավորություններ են ստեղծում…

  • «Սոցիալական մեդիան՝ հնարավորություններ և մարտահրավերներ»

    Թեմայի հեղինակ՝ Ռուզան Ղուկասյան

    «Սոցիալական մեդիան՝ հնարավորություններ և մարտահրավերներ» Նպատակը Սեմինարի նպատակն է ներկայացնել սոցիալական մեդիայի դերը ժամանակակից կրթական գործընթացում, բացահայտել դրա ընձեռած հնարավորություններն ու առկա մարտահրավերները, ինչպես նաև քննարկել սոցիալական հարթակների արդյունավետ և…