ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Արթուր Մարտիրոսյանը և Տատյանա Պանայոտովիչը քննարկել են հայ-սերբական կրթամշակութային մի շարք հարցեր

Հունիսի 21, 2022
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է դեսպանին՝ կարևորելով երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցությանն ուղղված շարունակական քայլերը:

Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ Ա. Մարտիրոսյանը հատկապես առանձնացրել է մշակութային ժառանգության, պատմամշակութային արժեք ունեցող հուշակոթողների պահպանման և վերականգնման վերաբերյալ հարցերը, մատնանշել Հայաստանի և Սերբիայի՝ այդ ասպարեզում պատմական առնչությունները: Փոխնախարարը հակիրճ ներկայացրել է նաև այլ երկրներում հայագիտական կենտրոնների գործունեությունը` կարևորելով Սերբիայում հայագիտական կենտրոնի ստեղծման հնարավորությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Տատյանա Պանայոտովիչն իր գոհունակությունն է հայտնել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներում համագործակցության հնարավորության համար:

Անդրադարձ է եղել 2022 թ. օգոստոսին Ուջանում կայանալիք «Ծիրանի ծառ» միջազգային կինոփառատոնին, որին մասնակցում են նաև սերբ կինոգործիչները՝ ներկայացնելով վավերագրական ֆիլմեր:

Կողմերը քննարկել են 2 երկրների բուհերում սերբերենի և հայերենի ուսուցման, դասախոսությունների, ամբիոն հիմնելու հնարավորությունները: Քննարկվել են ընդհանուր համագործակցությամբ մի շարք ոլորտների՝ գեղարվեստական գրականության թարգմանության, թարգմանիչների պատրաստման, լեզվական հետազոտությունների ուղղությամբ համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Այս համատեքստում կարևորվել է ուսանողներին կրթաթոշակով ապահովելու հնարավորությունների ընդլայնումը:

Նախարարի տեղակալն ու դեսպանն անդրադարձել են նաև ընթացիկ մի շարք ծրագրերի՝ «Էրազմուս+»-ի, «Starmus»-ի կարևորությանը, նախանշել սպորտային համագործակցության հնարավոր ուղիները:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Teaching Grammar in High School

    Թեմայի հեղինակ՝ Անի Ավետիսյան

    ՀարգելիÕœ գործընկերներ, ձեզ եմ ներկայացնում իմ՝<<Քերականության ուսուցումը ավագ դպրոցում>> զեկույցի թեման : Խնդրում եմ գրել ձեր դիտարկումները REPORT Teaching Grammar in High School Introduction Grammar is the structural foundation of…

  • Գրական տեքստը որպես ապրում

    Թեմայի հեղինակ՝ Poghosyan

    Հարգելի՛ գործընկերներ, 4-րդ դասարանում «Փոքրիկ իշխանը» թեման անցնելիս մի փոքր անսովոր քայլ արեցի․ առաջարկեցի երեխաներին դառնալ Փոքրիկ իշխանը և խոսել նրա «ձայնով»: Հանձնարարությունը պարզ էր, բայց մտածելու․ ✉️ «Գրի'ր նամակ՝…

  • 21-րդ դարի կրթության հիմնական առանձնահատկությունները

    Թեմայի հեղինակ՝ Սվետլանա Սիմոնյան

    Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ցանկանում եմ բարձրաձայնել մի հարցի մասին, որին հաճախ եմ բախվում իմ առօրյա աշխատանքում: Խոսքս վերաբերում է 21-րդ դարի կրթության հիմնական առանձնահատկություններին և մեր դերին՝ որպես մանկավարժներ: Մենք…

  • Գեղագիտական դաստիարակությունը և  մաթեմատիկան

    Թեմայի հեղինակ՝ Armenuhi.72

    Մաթեմատիկայի դասաժամերին հաճախ հարկ է լինում թեորեմներ ապացուցել , խնդիրներ կամ օրինակներ լուծել գրատախտակին: Կախված այն բանից, թե մենք ինչպես ենք օգտագործում գրատախտակը, ստանում ենք տարբեր արդյունք-ներ: Օրինակ՝ գրատախտակը խնայողաբար…

  • «Թվային քաղաքացիական կրթության կարևորությունը»

    Թեմայի հեղինակ՝ Վիոլետա Կոստանդյան

    Հարգելի՛ գործընկերներ, ողջունում եմ ձեզ և հրավիրում քննարկման «Թվային քաղաքացիական կրթության կարևորությունը» թեմայի շուրջ: Սիրով կլսեմ ձեր առաջարկներն ու կարծիքները: Արդի կրթական համակարգի անքակտելի մասն է կազմում թվային կրթությունը, քանզի…