ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Վահրամ Դումանյանն այսօր հյուրընկալել է 44-օրյա պատերազմի ընթացքում Հադրութից Երևան տեղափոխված 11-ամյա Վիկա Ավետիսյանին և նրա մորը՝ Ալյոնա Ավետիսյանին: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը և «UNICOMP» ՓԲԸ-ի զարգացման ծրագրերի ղեկավար Սուսաննա Բալդրյանը:
Երևանի Նոր-Դոսի անվան թիվ 14 հիմնական դպրոցի 6-րդ դասարանում սովորող Վիկա Ավետիսյանն օրեր առաջ նամակ էր գրել ԿԳՄՍ նախարարությանը՝ բարերարի օգնությամբ տպագրված «... և արցունքը փոխեց իր համը» հեքիաթների իր գրքի սպառմանն աջակցելու խնդրանքով: Գրքերի վաճառքից ստացված գումարով հադրութցի Վիկան ուզում էր համակարգիչ գնել՝ նոր մտքերն ու ստեղծագործությունները ոչ թե թղթին, այլ համակարգչին հանձնելու համար:
ԿԳՄՍ նախարարությունը արձագանքել է նամակին՝ ոչ միայն գնելով Վիկա Ավետիսյանի հեքիաթների գրքերը, այլև նրան համակարգիչ նվիրելով: «UNICOMP» ընկերության կողմից տրամադրված նոթբուքն այսօր գտավ իր տիրոջը:
«Ուրախ ենք ողջունելու քեզ: Շատ լավ է, որ համարձակորեն գաղափարներդ իրականացնում ես և հասնում նպատակներիդ: Շարունակիր առաջ գնալ՝ կյանքի կոչելով նոր մտքերդ, իսկ մենք հնարավորինս կաջակցենք քեզ»,- հանդիպման ժամանակ նշել է Վահրամ Դումանյանը`դիմելով Վիկային:
Ժաննա Անդրեասյանը նույնպես ողջունել է հյուրերին և ասել. «Սիրով ողջունում եմ ձեզ, ուրախ ենք, որ կարող ենք աջակցել քո երազանքի իրագործմանը: Երբեք չվախենաս համարձակ մտքերից, նպատակասլաց եղիր և դրանք իրականություն կդառնան: Հեքիաթներիդ գրքերը նախատեսում ենք տրամադրել դպրոցներին, որպեսզի դրանք ոգեշնչման արդյունք դառնան մյուս երեխաների համար: Շնորհակալ ենք նաև «UNICOMP» ընկերության այս գեղեցիկ նախաձեռնությանը միանալու համար»:
Հանդիպման ընթացքում Վիկան պատմել է, որ գրքում ներառված ստեղծագործությունները գրել է 8 տարեկանում, հայրենի Հադրութում: Տեղահանման ժամանակ համակարգիչը չեն կարողացել իրենց հետ վերցնել, որտեղ պահված են եղել բոլոր հեքիաթները: Բարեբախտաբար փոքրիկ Վիկայի գրվածքները հրապարակվել էին համացանցում:
«Համացանցից հավաքել ենք բոլոր գրվածքները և բարերարի օգնությամբ հրատարակել: Հիմա նոր ստեղծագործություններ ունեմ և նախատեսում եմ երկրորդ գիրքը գրել»,- ասել է նա:
Այնուհետև Վահրամ Դումանյանը փոքրիկ Վիկային հանձնել է համակարգիչն ու համակարգչային պայուսակը:
«UNICOMP»-ի ներկայացուցիչ Սուսաննա Բալդրյանն էլ հավելել է, որ մեծ սիրով են մասնակցել նախաձեռնությանը:
Ի դեպ, «... և արցունքը փոխեց իր համը» վերտառությամբ գիրքը սկսվում է Հադրութին ուղղված նամակով. «Բարև Հադրութս... Երբ առաջին անգամ քեզ նամակ էի գրել, դեռ պատերազմ էր ու երազանքս խաղաղությունն էր... Հիմա խաղաղություն է, բայց քեզ կորցրել եմ... Տխուր խաղաղությունն ինձ արցունքներ բերեց միայն: Քեզ տեսնելու համար գիտե՞ս՝ ինչ եմ հիմա անում՝ փակում եմ աչքերս ու մտովի գալիս քեզ մոտ .... Ես քո մասին գրում եմ ամեն օր ու գրելու եմ այնքան մինչև մի օր կրկին քո գիրկը գամ ու շունչդ զգամ: Ես չեմ դադարելու քո մասին երազել մինչև իմ ուժն ու աղոթքները չհասնեն Աստված պապիկին... Ես հավատում եմ, որ այս ամենը մի օր կավարտվի, ու մենք կրկին կգտնենք իրար՝ ես ու դու, իմ Հադրութ, իմ չքնաղ, իմ միակ, իմ կարոտ .... Քո՝ Վիկա»:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ողջույն, սիրելի գործընկերներ: Որպես դասվար և մաթեմատիկայի ուսուցիչ, ով ամեն օր աշխատում է 1-ին, 5-րդ և 6-րդ դասարանցիների հետ, ես տեսնում եմ, թե որքան արագ է փոխվում կրթական միջավայրը: Այսօր…
Դպրոցակաների համար ֆիզիկական վարժությունները կարևոր են, քանի որ նրանց նյարդային համակարգը գտնվում է ակտիվ ձևավորման փուլում: 1. Նյարդապլաստիկություն և «Ուղեղի պարարտանյութ» Ֆիզիկական վարժությունների ժամանակ արտադրվում է BDNF (Brain-Derived Neurotrophic Factor)…
Ողջու'յն,հարգելի' գործընկերներ:Եկե'ք, քննարկե'նք: Փորձենք դիտարկել,թե ինչ դեր ունեն առարկայական խմբակները հայոց լեզվի և գրականության ուսուցման,սովորողների ճանաչողական և ստեղծագործական կարողությունների զարգացման գործում: Հայոց լեզուն և գրականությունը միայն ուսումնական առարկաներ չեն,այլ նաև…
Նախադպրոցականից կրտսեր դպրոցական տարիքին անցումը երեխայի կյանքում ուղեկցվում է տարիքային ճգնաժամով, ինչը կապված է առաջատար գործունեության փոփոխության հետ (խաղից անցում ուսումնական գործունեության): Այս փուլում երեխաները հաճախ բախվում են հետևյալ խնդիրներին.…
Կից ներկայացնում եմ իմ կողմից մշակված տեսողական քայլաշարի օրինակը, որն օգնում է սովորողներին ավելի ինքնավստահ և հանգիստ զգալ դասի յուրաքանչյուր փուլում Հարգելի՛ գործընկերներ, Շնորհակալ եմ նախորդ թեմաների շուրջ ծավալված անկեղծ…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց