ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Հայաստանի Հանրապետության 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի փորձագիտական գնահատման խմբի ձևավորման մրցույթ

Հունիսի 20, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի փորձագիտական գնահատման խմբի ձևավորման նպատակով:
Փորձագիտական գնահատման խումբն իրականացնում է մրցութային հայտերի փորձագիտական գնահատումը:

Մրցույթին մասնակցել և խմբի կազմում ընդգրկվել կարող են երիտասարդներ, երիտասարդական աշխատողներ, երիտասարդական հասարակական կազմակերպությունների, ուսանողական խորհուրդների, նախաձեռնող խմբերի ներկայացուցիչներ, ինչպես նաև այլ շահագրգիռ անձինք, ովքեր ուղղակի և/կամ անուղղակի առնչվում են երիտասարդության ոլորտին և պետական քաղաքականությանը:

Ուշադրություն: Փորձագիտական գնահատման խմբի կազմում չեն կարող ընդգրկվել փորձագետներ 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաքի հայտատու քաղաքներից /համայնքներից (Մեծամոր, Ծաղկաձոր):

Փորձագետին ներկայացվող պահանջները՝

  • երիտասարդական ոլորտին առնչվող առնվազն 3 տարվա փորձառություն կամ երիտասարդական ոլորտում փորձագիտական գործունեության առնվազն 2 տարվա փորձառություն,
  • դաշտային հետազոտություններ իրականացնելու հմտություններ,
  • թիմային աշխատանքի և հաղորդակցման գերազանց հմտություններ,
  • միջազգային երիտասարդական ծրագրերում ընդգրկվածությունը կդիտարկվի առավելություն:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը`

  • Դիմում՝ ուղղված մրցութային հանձնաժողովի ղեկավարին (ձևը կցվում է),
  • Անձը հաստատող փաստաթուղթ (անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն (pdf կամ jpg ֆորմատով),
  • Հայտադիմում (pdf կամ word ֆորմատով) (ձևը կցվում է),
  • Երաշխավորագիր-նամակ և/կամ մոտիվացիոն նամակ-հիմնավորում` փորձագիտական գնահատման խմբի աշխատանքներում ներգրավման վերաբերյալ (առավելագույնը 1 էջ, pdf կամ word ֆորմատով) (ձևը կցվում է),
  • Ամփոփ տեղեկանք վերջին 3 տարում երիտասարդական քաղաքականության ոլորտում իրականացրած գործունեության, փորձագիտական աշխատանքների, հասարակական ակտիվության, տեղական և միջազգային (եթե այդպիսիք առկա են) երիտասարդական ծրագրերում ընդգրկվածության վերաբերյալ (առավելագույնը 2 էջ, pdf կամ word ֆորմատով) (ձևը կցվում է):

Հայտերի ներկայացման ժամկետը և կարգը՝

Հայտերն ընդունվում են մինչև ս. թ հունիսի 25-ը, ժամը 24:00:

Ներկայացված պահանջներին բավարարող և հետաքրքրված անձինք կարող են իրենց հայտն ուղարկել youth@escs.am էլեկտրոնային փոստին՝ նամակի վերնագրում նշելով «փորձագիտական գնահատման խմբի անդամ/անուն,ազգանուն»:

Հայտի ստացման մասին հայտատուն կտեղեկացվի երկօրյա ժամկետում` պատասխան էլեկտրոնային նամակի միջոցով:
Մրցույթի արդյունքների մասին հայտատուն կտեղեկացվի մինչեւ 2022թ. հունիսի 30-ը:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Այն հայտերը, որոնք չեն համապատասխանի նշված պահանջներին, չեն դիտարկվի:

Հավելյալ տեղեկատվության համար զանգահարել` 010 599 641 հեռախոսահամարով:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • 9-րդ դաս․ Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում․ Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…