ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մայրենի լեզվի տոն

Փետրվարի 22, 2017
Դպրոցական անցուդարձ

2017թ. փետրվարի 21-ին Արմավիրի Ռ. Եղոյանի անվան հ․1 ավագ դպրոցում նշվեց Մայրենի լեզվի միջազգային օրը: Առաջին դասաժամին դպրոցի աշակերտությանը ռադիոհանգույցով տեղեկություններ հաղորդվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշման և տոնի խորհրդի մասին: Երկար դասամիջոցին ֆլեշմոբ անցկացվեց՝  նվիրված մաշտոցյան աստվածային այբուբենին:

Դասերից հետո հետաքրքիր և բովանդակալից միջոցառում  դիտեցին    ‹‹Մայրենին իմ էությունն  է›› խորագրով: Օրը շատ հագեցած էր, և բոլորը հաճույքով և մեծ պատասխանատվությամբ էին մասնակցում: