ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում Ռուսաստանում անցկացվող «Հայաստանի մշակույթի օրեր Ռուսաստանի Դաշնությունում» ծրագրին, հայ-ռուսական մշակութային հարաբերությունների նոր հեռանկարներին ու անելիքներին:
Ռուսաստանում հայկական մշակույթի օրերի շրջանակում Մոսկվայում և Կիսլովոդսկում համերգներով հանդես են եկել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և Կոմիտասի անվան ազգային քառյակը:
«Շատ կարևոր է, որ Ռուսաստանում հայկական մշակույթի օրերը մեկնարկել են մեր լավագույն կոլեկտիվներից մեկի՝ դասական չափանիշներին մշտապես հավատարիմ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով, որովհետև յուրաքանչյուր քաղաքակիրթ պետության անձնագրերից մեկն իր ֆիլհարմոնիկ նվագախումբն է: Մեր նվագախմբի կատարողական որակը մեզ թույլ է տալիս հպարտանալ միջազգային հարթակում: Համերգն անցավ լեփ-լեցուն դահլիճում»,- մեկնաբանել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:
Ա. Խզմալյանը հանդես է եկել ելույթով, որտեղ անդրադարձել է հայ-ռուսական մշակութային առնչություններին, նշել, թե որքան խորն են այդ հարաբերությունները: Ըստ նրա՝ հայկական մշակույթի բազմաթիվ ոլորտներ և ճյուղեր զարգացել են ռուս գեղարվեստական կրթության ազդեցությամբ: Թամանյանը, Սպենդիարյանը, Խաչատրյանը և այլք այդ մշակույթի անմիջական կրողներն եղել: Մյուս կողմից նա նաև մատնանշել է ռուս լավագույն մտավորականների՝ հայ մշակույթի հանդեպ բացառիկ վերաբերմունքը, որն արտահայտվել է թե՛ գիտական հրատարակությունների, թե՛ թարգմանությունների ու հետազոտական աշխատանքների տեսքով:
Այս համատեքստում պատահական չեն համերգի ընթացքում Արամ Խաչատրյանի և Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների կատարումները:
Արա Խզմալյանի գնահատմամբ՝ «Հերոսական բալլադը», որը ևս հնչել է համերգի ընթացքում, հետպատերազմյան որոշակի բարոյահոգեբանական մթնոլորտում կատարել է իր դերը:
Նախարարի տեղակալը բարձր է գնահատել նաև Կոմիտասի անվան ազգային քառյակի ելույթը Մոսկվայի կոնսերվատորիայի փոքր դահլիճում. «Այս առումով լիովին կատարեցինք մեր առջև դրված խնդիրները»:
Այցի շրջանակում Արա Խզմալյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարի տեղակալ, պետքարտուղար Ալլա Մանիլովայի հետ: «Պայմանավորված վերջին իրադարձություններով՝ մշակույթի ոլորտում միջգերատեսչական խորքային հարաբերությունները կարծես թե ընդհատվել էին: Դրանք նոր փուլ մտան, երբ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը պաշտոնական այցով եղավ Մոսկվայում, հանդիպեց գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարի հետ: Սա, ըստ էության, ազդակ եղավ՝ տեղակալների մակարդակով քննարկելու հայ-ռուսական մշակութային հարաբերությունների օրակարգը»,- ասել է Ա. Խզմալյանը:
Երկու երկրների գործընկերները քննարկել են առաջիկայում միջպետական հնարավոր ծրագրերը, այդ թվում՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում ռուս հոգևոր մշակույթի օրերի անցկացման վերաբերյալ մանրամասները, պատվիրակության մոտավոր կազմը, ծրագրի նախնական բովանդակությունը, որը շուտով հայտնի կդառնա:
Ըստ ԿԳՄՍ նախարարի տեղակալի՝ հանդիպումը կարևորվել է նաև ռուս մշակութային հանրությունից ակնկալիքները ներկայացնելով՝ առաջին հերթին գեղարվեստական կրթության ոլորտում:
«Մանիլովայի հետ հանդիպմանը ներկայացրել եմ մեր ակնկալիքները: Խոսքն հիմնականում վերաբերում էր ինչպես արվեստի բուհերում հայ ուսանողների հնարավոր կրթությանը, այնպես էլ թատրոնի, երաժշտության, կերպարվեստի և այլ ոլորտներում ռուս գործիչներին, դասախոսներին մեր կրթական համակարգում ընդգրկելու հնարավորությանը: Պետք է նշել, որ արվեստի բուհերի միջև համագործակցության խորացման, գեղարվեստական կրթության գաղափարները ընդունվեցին մեծ ոգևորությամբ»,- համագործակցության հնարավոր զարգացումների վերաբերյալ երկկողմ քննարկումներն է ներկայացրել Ա. Խզմալյանը:
Նա ընդգծել է հայ-ռուսական համագործակցության արդյունավետ փորձը նաև հին ձեռագրերի և արխիվային փաստաթղթերի վերականգնման ոլորտում:
Նախարարի տեղակալի գնահատմամբ՝ այս տարին միջազգային համագործակցությունը դինամիկ տեմպերով առաջ է գնում, որի նպատակն է միջազգային կարևոր և խոշոր հարթակներում ապահովել հայկական ներկայությունը:
Արա Խզմալյանը, կարևորելով միջազգային հարթակներում հայկական կողմի մասնակցությունը, նշել է արդեն իսկ հաջողված նախադեպերն ու առաջիկայում կայանալիք միջոցառումները. «Հիշենք, որ անցած տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում նշվել է Անրի Վեռնոյի հոբելյանը, մասնակցել ենք Վենետիկի Բիենալեին, իսկ մինչև տարեվերջ նախատեսվում է Մոսկվայի և Ֆրանկֆուրտի գրքի փառատոները: Առաջիկայում «Հովեր» կամերային երգչախումբը կմասնակցի Գերմանիայում կայանալիք փառատոնին, որը կնվիրվի հայ-գերմանական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին»:
Արա Խզմալյանը, եզրափակելով խոսքը, ընդգծել է, որ միջազգային հարթակներում մասնակցությունը չափազանց կարևոր է և՛ մասնագիտական, և՛ քաղաքական, և՛ բարոյահոգեբանական առումներով: Ըստ նրա՝ անհրաժեշտ են տրամադրություն ստեղծող միջոցառումներ թե՛ արտերկրում, թե՛ երկրի ներսում, որոնց էլ ծառայում է մշակույթը:
Նշենք, որ նախարարի տեղակալը հունիսի 10-12-ը պաշտոնական այցով գտնվում էր Ռուսաստանի Դաշնությունում՝ մասնակցելու «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրեր» ծրագրին:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան