Նոբելյան մրցանակի առաջին հայազգի դափնեկիր, մոլեկուլային կենսաբան, նյարդաբան Արդեմ Փաթափությանն այցելել է Հայաստանի պատմության թանգարան: Անվանի գիտնականն իր մրցանակը նվիրաբերել է Հայաստանի պատմության թանգարանին։
Մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը, ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը, գիտության, մշակույթի ոլորտի գործիչներ, լրագրողներ, գիտնականի ընտանիքի անդամները։
Թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը կարևորել է այս խորհրդանշական քայլը ոչ միայն գիտական ոլորտի նվաճումների արժևորման, այլև գիտության ոլորտի զարգացման, գիտությամբ զբաղվելու խրախուսման, կրթության տեսանկյունից։
«Եթե 18 տարեկանում ինձ ասեին, որ մի օր ես Նոբելյան մրցանակի կարժանանամ ու հետո էլ այն կհանձնեմ Հայաստանի պատմության թանգարանին, չէի հավատա ու կմտածեի, որ կատակում են։ Այս մրցանակը ստանալն ինձ համար անակնկալ էր, բայց միևնույն ժամանակ հույս ներշնչող մի իրադարձություն, հատկապես երիտասարդ ուսանողների համար։ Կարծում եմ՝ սա լուրջ հաղորդագրություն է նրանց համար․ եթե ինձ հետ պատահել է, ապա իրենց հետ էլ կարող է պատահել»,- իր խոսում նշել է Արդեմ Փաթափությանը։
Նոբելյան մրցանակակիրը սիրով պատասխանել է նաև լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին, գրառում է թողել թանգարանի տպավորությունների գրքում, ապա շրջել թանգարանի ժամանակավոր ցուցասրահներով:
Հայազգի նոբելյան մրցանակակրի՝ իր կողմից ներկայացված կենսագրական մանրամասներին և նրա մրցանակին հնարավոր կլինի ծանոթանալ առաջիկա ամիսներին Հայաստանի պատմության թանգարանում:
Հավելենք, որ Նոբելյան կոմիտեն մրցանակը գիտնականին շնորհել է ջերմաստիճանի և հպման ռեցեպտորների հայտնաբերման համար։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան