ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Վահրամ Դումանյան. «2021 թ. գիտության ֆինանսավորման ավելացման շնորհիվ իրականացվել են նոր ծրագրեր»

Հունիսի 15, 2022
Պաշտոնական

Հունիսի 15-ին Ազգային ժողովում ներկայացրած ԿԳՄՍՆ 2021 թ. բյուջեով նախատեսված աշխատանքների հաշվետվության մեջ նախարար Վահրամ Դումանյանն անդրադարձել է գիտության ոլորտում իրականացված բարեփոխումներին:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդգծել է, որ գիտության ոլորտում ՀՀ կառավարությունը հստակ մշակված քաղաքականություն ունի, իր հետևողական ջանքերն է ուղղում ոլորտի հետագա զարգացմանը, առկա խնդիրների լուծմանը, ինչպես նաև տարեցտարի ֆինանսական հնարավորությունների մեծացմանը:

2021 թ․ փետրվարի 24-ին ՀՀ վարչապետի մոտ կայացած գիտության ոլորտի զարգացման հեռանկարների մասին խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականներին համապատասխան՝ երկրի տնտեսական կարիքներից բխող և գիտական հետազոտությունների արդի պահանջներին համապատասխանող ուղղությունների զարգացմանը նպաստելու նպատակով՝ 2021 թ. ապրիլի 8-ի N 524-Ն որոշմամբ 2021 թ․ պետական բյուջեով նախատեսված գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրի միջոցառումների իրականացման համար հատկացված ֆինանսական միջոցներն ավելացել են շուրջ 2.8 մլրդ ՀՀ դրամով, որից 1.15 մլրդ դրամն ուղղվել է գիտության ոլորտի ենթակառուցվածքների և նյութատեխնիկական բազայի արդիականացմանը:

«Դա ոչ միայն հնարավորություն է տալու իրականացնելու մրցունակ գիտական հետազոտություններ ժամանակակից գիտական սարքավորումների և նյութերի միջոցով, այլև ընձեռելու է գիտական գործունեության համար բարենպաստ ֆիզիկական միջավայր: Գիտությանն ուղղված ֆինանսական ավելացումների մյուս՝ 1.64 մլրդ դրամն ուղղվել է թեմատիկ շարունակական ծրագրերին, ինչպես նաև նոր դրամաշնորհային ծրագրերի իրականացմանը»,- նշել է նախարարը:

Հաշվետվության համաձայն՝ 2021 թ․ իրականացվել է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում գիտական խմբերի մեկնարկի կամ լաբորատորիաների (բաժինների) ամրապնդմանն ուղղված աջակցության գիտական թեմաների hայտերի ընտրության մրցույթ մինչև 40 տարեկան այն գիտնականների համար, որոնք համապատասխանում են առաջատար հետազոտողի (Principal investigator, PI) միջազգային չափանիշներին։

«Արդյունքում ունենալու են գիտական նոր ուղղությունների ստեղծում և զարգացում, հավակնոտ ծրագրեր ղեկավարելու փորձ ունեցող մինչև 16 երիտասարդ հետազոտողներ, բարձր որակավորում ունեցող առնվազն 30 երիտասարդ գիտաշխատող, խորհրդատուի հետ համատեղ աշխատանքներ, փորձի փոխանակում և կապերի ընդլայնում և առնվազն 20 «Ք1» կամ «Ք2» պարբերականներում տպագրություններ»,- ասել է Վ. Դումանյանը:

Բեկումնային գիտական ուղղություններով հետազոտությունների իրականացման, վերջին 10 տարում լավ ակադեմիական հետագիծ ունեցող գիտնականների աջակցման, ինչպես նաև առաջատար գիտնականների կողմից փորձի փոխանակման համար բարենպաստ պայմանների ստեղծման նպատակով կազմակերպել է Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում առաջատար հետազոտությունների աջակցության գիտական թեմաների hայտերի ընտրության մրցույթ: Ֆինանսավորման են երաշխավորվել ՀՀ-ում գործող համաշխարհային մակարդակի ցուցանիշներ ապահովող գիտնականների ղեկավարությամբ և միջազգային հեղինակավոր գործընկերոջ ներգրավմամբ, 6-7-հոգանոց թվով 49 գիտական խմբեր։

Դումանյանը փաստել է, որ սա աննախադեպ ծրագիր է, որի 5 տարվա ֆինանսավորման գումարը կազմում է 156 մլն ՀՀ դրամ. «Իսկ արդյունքում ունենալու ենք գիտական դպրոցի պահպանում, զարգացում և փոխանցում, բարձր որակավորում ունեցող առնվազն 150 երիտասարդ գիտաշխատող»:

Գիտության ոլորտ երիտասարդ կադրերի ներգրավմանը, գիտական և գիտատեխնիկական ոլորտում գիտության հասարակական վարկանիշի բարձրացմանը նպաստելու, ինչպես նաև գիտական կադրերի բարեկեցության ապահովման ու նրանց սոցիալական խնդիրների լուծման նպատակով կազմակերպվել է Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2021» մրցույթ, որի արդյունքներով ֆինանսավորման են երաշխավորվել 29 գիտական թեմաներ՝ 12-ից մինչև 36 ամիս տևողությամբ: Այժմ ասպիրանտն իր 60.000 ՀՀ դրամ կրթաթոշակից բացի՝ ստանում է ամսական 150.000 ՀՀ դրամ աշխատավարձ, իսկ ղեկավարը՝ հավելյալ 50.000 ՀՀ դրամ:

2021 թ. նոյեմբերի 12-ին Բրյուսելում ՀՀ և Եվրոպական միության միջև ստորագրվել է ««Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին ՀՀ մասնակցության մասին» համաձայնագիրը, որը վավերացվել է ՀՀ ԱԺ կողմից 2022 թ. փետրվարի 9-ին:

Ըստ նախարարի զեկույցի՝ գիտության ոլորտը երիտասարդ կադրերով համալրելու խնդրի լուծման, գիտական կադրերի սոցիալ-տնտեսական և աշխատանքային պայմանների բարելավման, գիտության և տեխնիկայի բնագավառի բարձր որակավորում ունեցող կադրերի թվաքանակի կայուն աճի ու գիտական ներուժի արդյունավետության ապահովման նպատակով ՀՀ կառավարության 2021 թ․ մայիսի 13-ի N 747-Լ որոշման համաձայն՝ սկսած 2022 թ․ հունվարի 1-ից ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագրերում ընդգրկված գիտական կադրերի աշխատավարձն աստիճանական կավելանա՝ հասնելով հանրապետության մասշտաբով պետական համակարգում համեմատելի և համադրելի արժեքների:

«2025 թ. ունենալու ենք աշխատավարձի հետևյալ ցուցանիշները՝ լաբորանտ կամ ճարտարագետ՝ 138.3 հազ. դրամ, ավագ լաբորանտ կամ ավագ ճարտարագետ՝ 179.0 հազ. դրամ, կրտսեր գիտաշխատող՝ 210.0 հազ. դրամ, գիտաշխատող՝ 276.0 հազ. դրամ, ավագ գիտաշխատող՝ 343.0 հազ. դրամ, առաջատար գիտաշխատող՝ 443.8 հազ. դրամ, գլխավոր գիտաշխատող՝ 552.9 հազ. դրամ, գիտական խմբի ղեկավար՝ 410.0 հազ. դրամ, գիտական ստորաբաժանման ղեկավար՝ 477.2 հազ. դրամ»,-հավաստիացրել է նախարարը:

Հավելենք նաև, որ արտերկրում հայագիտությունը զարգացնելու նպատակով օտարերկրյա 9 պետությունների 11 համալսարաններում կազմակերպվել է հայերենի ու հայագիտական առարկաների դասավանդում՝ նախորդ տարվա 4 պետությունների 6 համալսարանների փոխարեն:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…

  • Դասերի առցանց պլանավորում - Planboard

    Թեմայի հեղինակ՝ Մարի Գասպարյան

    Կրթական ֆորումի հարգելի մասնակիցներ Այս թեմայի շրջանակներում կազմակերպվում է քննարկում դասերի պլանավորման առցանց գործիքների վերաբերյալ․․․

  • Տարբեր երկրների կրթական համակարգերը

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Ճապոնիայի դպրոցական կրթությունը Կրթության ոլորտում Ճապոնիայի կատարած ծախսերի տեսակարար կշիռը պետական բյուջեի ընդհանուր ծախսերում զգալիորեն զիջում է արևելյան որոշ երկրների նույն ցուցանիշին: Եթե Չինաստանում այն 16.7% է, իսկ Կորեայում՝ 18.2%,…