ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Բաց դաս Քիմիա առարկայից. Դասը վարում են պատանի քիմիկոսները

Փետրվարի 22, 2017
Դպրոցական անցուդարձ

Ապագա բժիշկներ, այսօրվա աշակերտներ... X Ե դաս.-ի աշակերտները պարզ և հստակ ներկայացրին իրենց հոսքային ընտրության պատճառները, քանի որ ուզում են խորությամբ ուսումնասիրել Քիմիա առարկան, դառնալ ապագա բժիշկներ: Նրանք հաճույքով ներկայացրին իրենց ուսուցչուհու` Նոնա Կոստանյանի` խնամքով պահպանված գործնական պարագաները ( տոհմածառ, քիմիական բազմազան նյութեր) և անցան միջոցառման գործնական էջին:

Քիմիական փորձով կատարվեց բնության ահեղ երևույթի ` հրաբուխի բռնկումը, ճշտեցին ածխաջրերի պարունակությունը սննդի մեջ, իսկ կալիումի օգնությամբ սովորեցին, թե ինչպես կարելի է կործանել թշնամու նավատորմը:

Հմայակ Ոսկանյանը փաստեց, թե որքան հետաքրքիր են անցնում դասերը մեր դպրոցում, որի համար շնորհակալ են իրենց ուսուցիչներին, տնօրինությանը, որոնք ամեն ջանք գործադրում են աշակերտների ապագայի կերտման գործընթացում:

Տնօրեն Հ. Դավթյանը ընդգծեց նաև մի կարևոր համագործակցություն ԵՊՀ-ի հետ, քանի որ ուսումնական տարվա ընթացքում աշակերտները այցելում են "Քիմիայի" ֆակուլտետ և այնտեղ անցկացնում գործնական պարապմունքներ: 

Լուսինե Թունյանը վստահ և հպարտ մեր դպրոց սովորելու հրավիրեց բոլոր այն աշակերտներին, որոնք սիրում են քիմիան, քանի որ այստեղ կարող են անհրաժեշտ գիտելիքներով մագլցել գիտության բարձունքը:

Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոց