Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը սկսել է մարզումները ամերիկահայ անվանի մասնագետ Ռեքս Քալամյանի գլխավորությամբ: Մեր թիմը Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում
նախապատրաստվում է հունիսի 23-26-ը Երևանում կայանալիք SADA CUP միջազգային մրցաշարին, ինչպես նաև փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը, որը կանցկացվի հունիսի 28-ից հուլիսի 3-ը Մալթայում:
Ռեքս Կալամյանի գլխավորությամբ թիմն այսօր երկրորդ մարզումն է անցկացրել՝ բարձր տրամադրությամբ և մեծ ոգևորությամբ: Հավաքականի մարզումներին դեռևս չի մասնակցում Անդրե Սպայթ Մկրտչյանը, որն այս գիշեր կժամանի Հայաստան, և Քրիս Ջոնսը, որը հավաքականին կմիանա Ֆրանսիայի չեմպիոնի
կոչման եզրափակիչ շարքի ավարտից հետո։
Ամերիկյան «Դետրոյթ Փիստոնսի» օգնական մարզիչ Ռեքս Քալամյանը, որն արդեն շուրջ 30 տարի աշխատում է NBA-ում, ասում է, որ տպավորված է այն ամենով, ինչ տեսել է Հայաստանում:
«Շատ գոհ եմ այն ամենից, ինչ տեսա այստեղ: Պայմանները շատ լավն են: 2-3 ամիս կապի մեջ եմ եղել հավաքականի բասկետբոլիստների հետ: Տղաները լավ մարզավիճակում են: Իհարկե, դեռ շատ աշխատանք կա անելու: Այս պահի համար ամենակարևորն այն է, որ ձևավորվենք որպես մեկ միասնական թիմ և բարելավենք թիմային համագործակցությունը: Պետք է շատ արագ դառնանք թիմ, և ոչ 12 անհատ մարզիկներ»:
Մարզչի խոսքով՝ իր նպատակը հայկական բասկետբոլի զարգացմանը նպաստելն է. «Կարծում եմ՝ լավ հիմք ունենք: Իսկապես շատ եմ հավանել հայ բասկետբոլիստներին, նրանց որակներն ու հմտությունները: Պետք է ամեն ինչ անենք հայկական բասկետբոլը զարգացնելու համար: Հարցը կոնկրետ մեկ մրցաշարը, կամ մարզումը չէ. առաջնայինը հայկական բասկետբոլի ապագան է»:
Քալամյանն ասում է՝ իր համար մեծ պատիվ է պատմական հայրենիք վերադառնալն ու Հայաստանի հավաքականը գլխավորելը. «Իմ հայրենիքում աշխատելու հնարավորություն ունենալը մեծ պատիվ և առավելություն է ինձ համար: Շատ ոգևորված եմ: Վերջին անգամ 21 տարի առաջ էի եղել Հայաստանում: Շատ բան է փոխվել: Շատ եմ սիրում Հայաստանը. երկիրը մեծ էներգիա ունի: Ընտանիքս ևս շատ ոգևորված է: Գիտեմ, որ տատիկս էլ, եթե ողջ լիներ, շատ ուրախ կլիներ իմանալով, որ ես գլխավորում եմ Հայաստանի հավաքականը»:
Բասկետբոլի VBET Ա-Լիգայի նախագահ, մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանը ևս մեկնաբանել է թիմի մարզումներն ու նախապատրաստական փուլը:
«Մեր տղաները, հատկապես՝ հայկական ակումբներում խաղացողները, առաջին անգամ են այսպիսի բարձր մակարդակի մարզումներ անցկացնում: Երեկ 3 ժամ մարզվել են: Տղաներ կան, ովքեր դեռ չեն հասել Ազգային հավաքականում մրցունակ լինելու մակարդակին, բայց այսպիսի մարզումների նպատակը հենց դա է»,- ասել է Արա Պողոսյանը և խոսել փոքր երկրների Եվրոպայի առաջնության սպասելիքներից:
«Շատ լավ մարզչական կազմ և հիանալի թիմ ունենք: Բավականին ուժեղ մրցակիցների ենք հանդիպելու, բայց ոչ մեկից չենք վախենում: Շատ մեծ հույսեր ունեմ, որ կկարողանանք հաղթել այդ առաջնությունում»:
Ռեքս Քալամյանն ավելի վաղ հրապարակել էր այն խաղացողների ցանկը, ովքեր պետք է նախապատրաստվեն հունիսի 23-26-ը Երևանում կայանալիք SADA CUP միջազգային մրցաշարին և Մալթայում կայանալիք փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը:
Հայաստանի հավաքականի ընդլայնված կազմը.
Պաշտպաններ՝
Անդրե Սպայթ-Մկրտչյան («Հոլիվուդ Հրազդան», ԱՄՆ), Արտյոմ Բիչախչյան (ԲԿՄԱ), Մխիթար Վարդանյան («Ուրարտու»), Դավիթ Քարամյան («Նոր Բայազետ»), Գաբրիել Աճեմյան («Փասադենա Սիթի», ԱՄՆ), Մեթյու Մադոյան (առանց ակումբի), Ալեքս Ստեփանյան (ԲԿՄԱ), Քրիս Ջոնս (ԱՍՎԵԼ Լիոն, Ֆրանսիա),
Հարձակվողներ՝
Հայկազ Գրիգորյան («Գյումրի»), Ալբերտ Թադևոսյան («Վահագնի Սիթի»),
Գեորգի Պոդկոլզին («Ուրարտու»), Անդրե Զոհրաբյան («Լոս Անջելես Արմենս», ԱՄՆ),
Կենտրոնականներ՝
Զաք Թավիթյան («Ցենտրո Բասկետ», Իսպանիա), Արկադի Մկրտչյան («Ուրարտու»), Դավիթ Խաչատրյան («Մեդ Ֆոքսիս»):
Նշենք, որ Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում հայտնվել է B ենթախմբում, որտեղ կհանդիպի Սան Մարինոյի և Ջիբրալթարի ընտրանիների հետ: Առաջնությունը կանցկացվի հունիսի 28-ից հուլիսի 3-ը, Մալթայի Տա-Քալի քաղաքում:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան